00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչի՞ մասին է վկայում Միշելի «ցածրորակ հայտարարությունը». մեկնաբանում է Ավետ Ադոնցը

Ինչի՞ մասին է վկայում Միշելի «ցածրորակ» հայտարարությունը. Ավետ Ադոնցի մեկնաբանությունը
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի խոսքով`Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը վկայում է, որ կա՛մ ԵՄ–ն չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հայտարարության հիմքում եռակողմ հանդիպումների բովանդակությունն է։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը տարածաշրջանի, Հայաստանի ու Արցախի մասին Եվրոպայից երբևէ հնչած ամենացածրորակ հայտարարություններից մեկն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը` մեկնաբանելով Շառլ Միշելի վերջին հայտարարությունը Ակնայի ու Լաչինի ճանապարհների միաժամանակյա բացման մասին։
«Ըստ իս` Միշելը կապում է Լաչինի միջանցքի ու Աղդամի (Ակնայի) ճանապարհի բացումը և այդ երկու ուղիների գործարկումը որպես միասնական պրոյեկտ է ներկայացնում։ Նույնիսկ այսպիսի մի միտք է ասում, թե` Բաքուն պետք է բացատրի Արցախի հայերին, թե ինչ ռեժիմով ու ինչ կանոններով պետք է աշխատի Լաչինի միջանցքը»,– արձանագրում է Ադոնցը։
Բացի այդ, դիվանագետը նկատում է, որ նույն հայտարարության մեջ Եվրոպական խորհրդի նախագահը Արցախի ժողովրդին կոչում է Ղարաբաղի հայեր` բնիկ ժողովրդին հավասարեցնելով ազգային փոքրամասնության, ինչը, ըստ Ադոնցի, նշանակում է, որ նրանք չունեն ու չեն կարող ունենալ լայն իրավունքներ։ Նախկին փոխնախարարը վստահ է, որ այս արտահայտությունը եվրոպացի պաշտոնյայի կողմից արվել է գիտակցաբար։
Արցախում փոխվել է դիրքորոշում, Արցախը բռնել է պայքարի ուղին. քաղաքագետ
Ավետ Ադոնցին զարմացրել է նաև այն փաստը, որ Արցախի 9–ամսյա շրջափակման, Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության, Արցախում ու հայ–ադրբեջանական սահմանին ամենօրյա ռազմական բախումների, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիայի պայմաններում եվրոպացի պաշտոնյան հայտարարում է «ԼՂ հակամարտության հետևանքները վերացնելու» մասին։
«Սա նշանակում է, որ կա՛մ ԵՄ–ն չի տիրապետում Արցախում ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, կա՛մ պարզապես այս հայտարարության հիմքում դրվում են այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել բարձր մակարդակով եռակողմ հանդիպումների ընթացքում»,– կարծում է դիվանագետը։
Հիշեցնենք` Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում։
Նրա խոսքով` այդ քայլերի հաջորդականությունը և ճանապարհներից յուրաքանչյուրով առաքվող բեռի տեսակը, ինչպես նաև հարակից ընթացակարգերը եղել են վերջին քննարկումների առանցքում, իսկ ավելի կոնկրետ՝ հուլիսի 15-ին Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ եռակողմ հանդիպման ժամանակ դեպի Արցախ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել դեպի Արցախ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։
Վերլուծելով ԵԽ նախագահի հայտարարության բովանդակությունը` Ավետ Ադոնցը արձանագրում է` դրա որևէ կետ որևէ աղերս չունի հայկական շահի հետ, բայց և հիշեցնում է, որ հենց հայտարարության մեջ ընդգծվում է այն միտքը, որ դրա բովանդակությունը համընկնում է Բրյուսելում Միշել–Փաշինյան–Ալիև հանդիպմանը քննարկված հարցերի բովանդակության հետ։
«Ես կուզեի լսել նաև մեր ԱԳՆ–ի արձագանքը Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ` չնայած այն բանին, որ ինչպես ինքն է ընդգծում, այդ հայտարարության հիմքում ընկած է այն բովանդակությունը, որը տիրել է եռակողմ հանդիպման ժամանակ»,– ասաց Ադոնցը` հավելելով, որ թերևս հենց այս հանգամանքով է պայմանավորված ԱԳՆ–ի լռությունը։
Ի դեպ, նախկին փոխարտգործնախարարը նաև նկատեց, որ ի տարբերություն Շառլ Միշելի ու նրա խոսնակի հայտարարություններից հետո շարունակվող լռության`ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչություննակնհայտ շտապողականությամբ արձագանքեց ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 30-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Նա շեշտել էր, որ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է։
Զախարովայի այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` Զախարովային խորհուրդ տալով ԼՂ հարցում հնարքների չդիմել և չբարդացնել իրավիճակը։
Լրահոս
0