https://arm.sputniknews.ru/20230902/inch-erashkhiq-uni-hajastany-vor-lghic-hetvo-ajl-pahanjner-chen-linelu-pashinjani-pataskhany-65255440.html
Ի՞նչ երաշխիք ունի Հայաստանը, որ ԼՂ–ից հետո այլ պահանջներ չեն լինելու. վարչապետի պատասխանը
Ի՞նչ երաշխիք ունի Հայաստանը, որ ԼՂ–ից հետո այլ պահանջներ չեն լինելու. վարչապետի պատասխանը
Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն միջազգային մեխանիզմի ներքո։ 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T22:32+0400
2023-09-02T22:32+0400
2023-09-02T23:00+0400
նիկոլ փաշինյան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
հայաստան
արցախ
հարցազրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65253576_0:0:1600:900_1920x0_80_0_0_1955b8544bc58b990beba14b111d6df5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եթե խաղաղության պայմանագիրը չտա այնպիսի երաշխիքներ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունենալու, ապա այդ պայմանագիրն անիմաստ է դառնում։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից։ Լրագրողը հիշեցրեց` Ադրբեջանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է համարում Ադրբեջանի մաս, այլ պնդում է, որ Հայաստանի որոշ հատվածներ ևս իրենն են։Նա հավելեց` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով։Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։Միևնույն ժամանակ, ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել ՀՀ–ից մատակարարվող գազից, էլեկտրաէներգիայից, սննդից ու դեղորայքից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65253576_369:0:1569:900_1920x0_80_0_0_17349f4996b7d8efff36869d1c75a633.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, արցախ, հարցազրույց
նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, արցախ, հարցազրույց
Ի՞նչ երաշխիք ունի Հայաստանը, որ ԼՂ–ից հետո այլ պահանջներ չեն լինելու. վարչապետի պատասխանը
22:32 02.09.2023 (Թարմացված է: 23:00 02.09.2023) Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն միջազգային մեխանիզմի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եթե խաղաղության պայմանագիրը չտա այնպիսի երաշխիքներ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունենալու, ապա այդ պայմանագիրն անիմաստ է դառնում։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից։ Լրագրողը հիշեցրեց` Ադրբեջանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է համարում Ադրբեջանի մաս, այլ պնդում է, որ Հայաստանի որոշ հատվածներ ևս իրենն են։
«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցին, եթե խաղաղության պայմանագիրը նման երաշխիքներ չունենա, ապա այն կլինի անիմաստ։ Ուզում ենք ունենալ այնպիսի պայմանագիր, որը նման երաշխիք կտա»,– շեշտեց վարչապետ Փաշինյանը։
Նա հավելեց` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Միևնույն ժամանակ, ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել ՀՀ–ից մատակարարվող գազից, էլեկտրաէներգիայից, սննդից ու դեղորայքից։