00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն շարունակելու է ջանքերը. Փաշինյանի ուղերձը ԼՂ անկախության հռչակագրի օրվա առիթով

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2023
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն այն մոտեցումն ունի, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որը նա հղել է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32–ամյակի առիթով։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ 32 տարի առաջ, երբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղի հայությունն ականատեսն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի, և անկախության հռչակագրի ընդունումը պայմանավորված էր նաև գոյաբանական սպառնալիքով:
Սա Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն է. Փաշինյանը՝ Սոթքում ագրեսիայի մասին
ՀՀ վարչապետը շեշտել է, որ 44-օրյա պատերազմից հետո նույնպես ԼՂ ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքի առաջ է, դրա ականատեսն է նաև միջազգային հանրությունը, և ՀՀ ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները»,–նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն այն մոտեցումն ունի, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Անի Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
ՀՀ օրակարգում միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրն է. ԱԳՆ արձագանքը
Լրահոս
0