00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղ–տեղ չի կարող, տեղ–տեղ չի ուզում. Փաշինյանը` Արցախում ՌԴ–ի պարտավորությունների մասին

© Sputnik / Сергей ГунеевՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2023
Բաժանորդագրվել
Փաշինյանը բացատրեց նաև, թե ինչու նախորդ աշնանը Հայաստանը չմիացավ ՀԱՊԿ որոշ փաստաթղթերին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99, 9 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում` զենքի, ռազմամթերքի ձեռք բերման տրամաբանության մեջ։ Հիմա փորձ է արվում դիվերսիֆիկացնել անվտանգային քաղաքականությունը։Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր, երբ Ռուսաստանն ինքը զենք–զինամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ, Հայաստանի անվտանգության կարիքները չի կարող ապահովել»,– նկատեց Փաշինյանը։
Ըստ նրա` սա նշանակում է, որ անվտանգային ոլորտում մի տեղից կախվածություն ունենալը ռազմավարական սխալ է։ Փաշինյանը հավելեց` մենք այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո միայն աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր
«Երբ մենք ապրում ենք հետևյալ տրամաբանությամբ, որ մենք մեր հարևանների հետ անընդհատ կոնֆրոնտացիոն տրամադրության մեջ ենք, բայց ոչինչ, ինչ–որ մեկը մեր անվտանգությունը կապահովի, երբ գալիս է գործնականում ինչ–որ մեկի կողմից մեր անվտանգությունն ապահովելու պահը, պարզվում է` ինչ–որ մեկը մեր անվտանգությունը կա՛մ չի ուզում, կա՛մ չի կարող ապահովել»,– ասաց Փաշինյանը։

ՀԱՊԿ–ի մասին

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ–ը չարձագանքեց վերջին տարիներին ՀՀ տարածքների նկատմամբ տեղի ունեցած ագրեսիաներին այն դեպքում, երբ ՀՀ որոշ տարածքներ հիմա էլ օկուպացված են Ադրբեջանի կողմից։
«Հայաստանի Հանրությունը խորը հիասթափություն է ապրել ՀԱՊԿ–ի գործելակերպի վերաբերյալ այս առումով, նաև սա է պատճառը, որ ՀԱՊԿ–ի` 2022թ. աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի։ Քանի որ որոշումները ՀԱՊԿ–ում ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»,– նշեց Փաշինյանը։

Խաղաղապահների մասին

Խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին` Փաշինյանն ասաց` ստացվում է` խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության` իրենց ստանձնած պարտավորությունը։
«Սա լուրջ մտահոգության առիթ է, և, ըստ էության, հենց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումն էր։ Տվյալ դեպքում անվտանգություն, այդ թվում` ազատ տեղաշարժի իրավունք չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է»,– ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի` Լաչինի միջանցքն այսօր խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Թե ինչու, ըստ նրա, երկու պատասխան կա` կա՛մ չեն կարող, կա՛մ չեն ցանկանում։
«Մեզ համար երկուսն էլ խնդրահարույց են»,– ասաց նա։
Պատասխանելով լրագրողի ճշտող հարցին` հիմա չե՞ն կարողանում, թե՞ չեն ցանկանում, Փաշինյանը պարզաբանեց` տեղ–տեղ չեն կարող, տեղ–տեղ էլ չեն ուզում։
Լրագրողը ևս մեկ անգամ խնդրեց մեկնաբանել` ավելի շատ չե՞ն ուզում, թե՞ չեն կարող։ Փաշինյանը նշեց` իր պատասխանն ունի, բայց այն չի ցանկանում հնչեցնել։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0