https://arm.sputniknews.ru/20230902/chhamadzajnecvats-en-mnum-aravel-dzhvar-hvodvatsnery-pashinjany-khaghaghutjan-pajmanagri-masin-65255045.html
Չհամաձայնեցված են մնում առավել դժվար հոդվածները. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին
Չհամաձայնեցված են մնում առավել դժվար հոդվածները. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանն ասել է` ինչ փուլում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T22:09+0400
2023-09-02T22:09+0400
2023-09-02T22:42+0400
խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան
հարցազրույց
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65253674_2:0:1600:899_1920x0_80_0_0_0624619bb2aac03392ef409c5a001c77.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Խաղաղության պայմանագրի վերաբերյալ որքան էլ շատ հոդվածներ համաձայնեցվում են, դժվար հարցերը մնում են չհամաձայնեցվածների ցուցակում։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե որ փուլում են Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։Նա շեշտել է` կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ տարվի, ամեն ինչ արվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։«Կարևոր են ոչ միայն պրոցեսները, որոնք բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում հրապարակային»,– նշել է ՀՀ վարչապետը։Երևանը Բաքվին 5-րդ անգամ է խաղաղության պայմանագրի առաջարկներ փոխանցել. ՀՀ ԱԳՆ խոսնակՓաշինյանն անդրադարձել է Բրյուսելում, մինչ այդ էլ Պրահայում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի` Հայաստանը և Ադրբեջանը, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով, պետք է խաղաղության պայմանագիր կնքեն։Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ վերջին շրջանում ուշադրության աճ կա Եվրամիության և արևմտյան մյուս երկրների կողմից, բայց քանի դեռ բարձրացված խնդիրները հասցեագրված չեն, նշանակում է` այդ ուշադրութունը բավարար չափի չէ։Ի՞նչ երաշխիք ունի Հայաստանը, որ ԼՂ–ից հետո այլ պահանջներ չեն լինելու. Փաշինյանի պատասխանըՓաշինյանը շեշտել է` սա չի նշանակում, թե ինքը կարծում է, որ արևմտյան երկրները պետք է լուծեն ստեղծված իրավիճակը։ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ներկա պայմաններում մի տարածաշրջանում տեղի ունեցող թեկուզ փոքր իրադարձությունները կարող են բերել գլոբալ հետևանքների։ Այս առումով մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը կարևոր են նաև գլոբալ անվտանգության տեսակետից։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65253674_257:0:1456:899_1920x0_80_0_0_597095d0eeafa7298d20592e32b7545d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, հարցազրույց, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, հարցազրույց, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Չհամաձայնեցված են մնում առավել դժվար հոդվածները. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին
22:09 02.09.2023 (Թարմացված է: 22:42 02.09.2023) Փաշինյանն ասել է` ինչ փուլում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Խաղաղության պայմանագրի վերաբերյալ որքան էլ շատ հոդվածներ համաձայնեցվում են, դժվար հարցերը մնում են չհամաձայնեցվածների ցուցակում։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե որ փուլում են Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։
«Սկզբում մենք լավ առաջընթաց ունեցանք, որովհետև կենտրոնացանք այն հոդվածների շուրջ, որտեղ հակասությունները կարող էին և շատ մեծ չլինել։ Բայց որքան շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները` սրանից բխող հետևանքներով»,– ասել է Փաշինյանը։
Նա շեշտել է` կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ տարվի, ամեն ինչ արվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։
«Կարևոր են ոչ միայն պրոցեսները, որոնք բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում հրապարակային»,– նշել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում, մինչ այդ էլ Պրահայում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի` Հայաստանը և Ադրբեջանը, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով, պետք է խաղաղության պայմանագիր կնքեն։
«Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։ Այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից այս պայմանավորվածության հրապարակային վերահաստատում չի եղել մինչև օրս։ Նկատի ունեմ խաղաղության պայմանագրի հրապարակային ուղեկցումը նույնպես կարևոր է ամբողջ գործընթացի առումով»,– հավելել է ՀՀ վարչապետը։
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ վերջին շրջանում ուշադրության աճ կա Եվրամիության և արևմտյան մյուս երկրների կողմից, բայց քանի դեռ բարձրացված խնդիրները հասցեագրված չեն, նշանակում է` այդ ուշադրութունը բավարար չափի չէ։
Փաշինյանը շեշտել է` սա չի նշանակում, թե ինքը կարծում է, որ արևմտյան երկրները պետք է լուծեն ստեղծված իրավիճակը։
«Դա առաջին հերթին Հայաստանի, Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի անելիքն է, բայց, մյուս կողմից, մեր միջազգային գործընկերները պետք է ավելի գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար։ Խոսքն այն գործընկերների մասին է, որոնք անկեղծ շահագրգռված են և ուզում են այդ խաղաղությունը»,– ասել է նա։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ներկա պայմաններում մի տարածաշրջանում տեղի ունեցող թեկուզ փոքր իրադարձությունները կարող են բերել գլոբալ հետևանքների։ Այս առումով մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը կարևոր են նաև գլոբալ անվտանգության տեսակետից։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։