https://arm.sputniknews.ru/20230902/ashkharhi-mvot-2-tasnjak-erkrnerum-i-pashtpanutjun-arcakhi-hanrahavaqner-en-65243700.html
Աշխարհի մոտ 2 տասնյակ երկրներում ի պաշտպանություն Արցախի հանրահավաքներ են
Աշխարհի մոտ 2 տասնյակ երկրներում ի պաշտպանություն Արցախի հանրահավաքներ են
Sputnik Արմենիա
Հայկական երկու պետությունների դրոշներն այս օրերին ծածանվում են աշխարհի տարբեր երկրներում` տեղի իշխանությունների ու բնակիչների ուշադրությունը հրավիրելով Արցախի... 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T19:41+0400
2023-09-02T19:41+0400
2023-09-02T19:51+0400
արցախ
հանրահավաք
ազատության հրապարակ
անկախության հռչակագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65238308_0:84:1600:984_1920x0_80_0_0_13b884d365405396dad0d92b968ccbb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին զուգահեռ այս պահին հանրահավաքներ են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում։ Այս մասին բեմահարթակից հայտարարեց նախաձեռնող թիմի անդամներից մեկը։Տարբեր երկրներում սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի և Արցախի պետական դրոշներն են ծածանում, քայլերթեր անցկացնում` «Արցախ» վանկարկելով։Բեկում հնարավոր է. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում էՀիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65238308_89:0:1512:1067_1920x0_80_0_0_f132d7fb45d1a9ee3cce06b167859517.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հանրահավաք, ազատության հրապարակ, անկախության հռչակագիր
արցախ, հանրահավաք, ազատության հրապարակ, անկախության հռչակագիր
Աշխարհի մոտ 2 տասնյակ երկրներում ի պաշտպանություն Արցախի հանրահավաքներ են
19:41 02.09.2023 (Թարմացված է: 19:51 02.09.2023) Հայկական երկու պետությունների դրոշներն այս օրերին ծածանվում են աշխարհի տարբեր երկրներում` տեղի իշխանությունների ու բնակիչների ուշադրությունը հրավիրելով Արցախի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին զուգահեռ այս պահին հանրահավաքներ են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում։ Այս մասին բեմահարթակից հայտարարեց նախաձեռնող թիմի անդամներից մեկը։
«Շուրջ 18 երկրների ավելի քան 30 քաղաքներում երեկ և այսօր հանրահավաքներ են անցկացվում։ Հենց նոր ասացին, որ Արցախի Հաթերք գյուղում ևս հավաքվել են և հանրահավաք են անցկացնում»,– նշեց նա։
Տարբեր երկրներում սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի և Արցախի պետական դրոշներն են ծածանում, քայլերթեր անցկացնում` «Արցախ» վանկարկելով։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։