https://arm.sputniknews.ru/20230902/arcakhi-nvor-ishkhanutjunnery-ter-klinen-inqnvorvoshman-iravunqin-mamijanjan-65241850.html
Արցախի նոր իշխանությունները տեր կլինեն ինքնորոշման իրավունքին. Մամիջանյան
Արցախի նոր իշխանությունները տեր կլինեն ինքնորոշման իրավունքին. Մամիջանյան
Sputnik Արմենիա
Պատգամավորը վստահ է, որ շատ մոտ ապագայում ներկա իշխանությունները կհեռացվեն։ 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T19:27+0400
2023-09-02T19:27+0400
2023-09-02T19:31+0400
արցախ
հայկ մամիջանյան
ինքնորոշում
անկախության հռչակագիր
հայաստան
պատգամավոր
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47157522_0:0:1600:901_1920x0_80_0_0_fe3820369fb201a7e2f1d185343435e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց տեսնելը ոգևորիչ է, բայց սա նորություն չէ. բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ բնակչության ավելի քան 90 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։Արցախցիներն իրենց խիզախությամբ հուսախաբ չեն անի. Սերժ Սարգսյանը` ի պատասխան Շառլ ՄիշելիԱզատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։Նա վստահություն հայտնեց, որ Արցախում այս պահին ձևավորվող իշխանությունները տեր կլինեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը։Բեկում հնարավոր է. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում էՀիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/17/47157522_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a93ed414d6e5cca87b5c52125469e0d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայկ մամիջանյան, ինքնորոշում, անկախության հռչակագիր, հայաստան, պատգամավոր, «պատիվ ունեմ» դաշինք
արցախ, հայկ մամիջանյան, ինքնորոշում, անկախության հռչակագիր, հայաստան, պատգամավոր, «պատիվ ունեմ» դաշինք
Արցախի նոր իշխանությունները տեր կլինեն ինքնորոշման իրավունքին. Մամիջանյան
19:27 02.09.2023 (Թարմացված է: 19:31 02.09.2023) Պատգամավորը վստահ է, որ շատ մոտ ապագայում ներկա իշխանությունները կհեռացվեն։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց տեսնելը ոգևորիչ է, բայց սա նորություն չէ. բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ բնակչության ավելի քան 90 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։
Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Ես կասկած չունեմ, որ մեր բոլոր քույրերն ու եղբայրները մոտ ապագայում ոչ թե ականատես, այլ մասնակից և իրագործող կլինեն Հայաստանում վճռական գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխությունների»,– ասաց Մամիջանյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Արցախում այս պահին ձևավորվող իշխանությունները տեր կլինեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։