https://arm.sputniknews.ru/20230902/ankakhutjan-hrchakagri-yndunman-ory-arcakhum-hvogehangstjan-karg-e-matucvel-65225745.html
Անկախության հռչակագրի ընդունման օրը Արցախում հոգեհանգստյան կարգ է մատուցվել
Անկախության հռչակագրի ընդունման օրը Արցախում հոգեհանգստյան կարգ է մատուցվել
Sputnik Արմենիա
Համահայկական կայունության համար համահայկական միասնություն է անհրաժեշտ։ 02.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-02T15:19+0400
2023-09-02T15:19+0400
2023-09-02T15:26+0400
արցախ
անկախություն
անկախության օր
անկախության հռչակագիր
դավիթ իշխանյան
հոգեհանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65223860_0:109:1000:672_1920x0_80_0_0_b34143d6bef2db0a46cb15f9eb812863.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր Արցախի բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնյաներն այցելել են քաղաքային պանթեոն-հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշակոթողին։ Տեղեկությունը հայտնում է Արցախպրեսը։Արարողությանը մասնակցել են Արցախի ԱԺ նախագահ Դավիթ իշխանյանը, նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար անձինք, քաղաքացիներ։Հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ:Իշխանյանը շնորհավորել Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ու մաղթել, որ բոլորի մոտ ամրանա այն գիտակցումը, որ ներքին կայունությունը շատ կարևոր է մեր նպատակներին հասնելու համար։Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
https://arm.sputniknews.ru/20230902/arcakhcin-chi-pvokvelu-ir-hvoghic-akcia-hhum-arcakhi-mshtakan-nerkajacucchutjan-mvot-65218785.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65223860_0:0:896:672_1920x0_80_0_0_ac2ea04d3bc91cb70a4fb80e745e9155.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, անկախություն, անկախության օր, անկախության հռչակագիր, դավիթ իշխանյան, հոգեհանգիստ
արցախ, անկախություն, անկախության օր, անկախության հռչակագիր, դավիթ իշխանյան, հոգեհանգիստ
Անկախության հռչակագրի ընդունման օրը Արցախում հոգեհանգստյան կարգ է մատուցվել
15:19 02.09.2023 (Թարմացված է: 15:26 02.09.2023) Համահայկական կայունության համար համահայկական միասնություն է անհրաժեշտ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր Արցախի բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնյաներն այցելել են քաղաքային պանթեոն-հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշակոթողին։ Տեղեկությունը հայտնում է
Արցախպրեսը։
Արարողությանը մասնակցել են Արցախի ԱԺ նախագահ Դավիթ իշխանյանը, նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար անձինք, քաղաքացիներ։
Հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ:
«Ժողովրդի մեջ կա մտայնություն, որ այս 30 տարիների մեջ ոչնչի չհասանք, բայց պետք է ասեմ, որ այդպես չէ։ 1992 թվականի սեպտեմբերի 2-ը ազգային զարթոնք է խորհրդանշում։ Այսօր էլ ժամանակները շատ ծանր են։ Մեզ համար շատ կարևոր է ներքին և համահայկական կայունության ապահովումը, իսկ համահայկական կայունությունը համահայկական միասնությունն է»,– Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի խոսքն է մեջբերում գործակալությունը։
Իշխանյանը շնորհավորել Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ ու մաղթել, որ բոլորի մոտ ամրանա այն գիտակցումը, որ ներքին կայունությունը շատ կարևոր է մեր նպատակներին հասնելու համար։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։