https://arm.sputniknews.ru/20230901/vostikanutjunum-getnin-ynkats-tghamardy-bazhnum-apakiner-e-kvotrel-ngn-i-parzabanumy-65159064.html
Ոստիկանությունում գետնին ընկած տղամարդը բաժնում ապակիներ է կոտրել. ՆԳՆ-ի պարզաբանումը
Ոստիկանությունում գետնին ընկած տղամարդը բաժնում ապակիներ է կոտրել. ՆԳՆ-ի պարզաբանումը
Sputnik Արմենիա
Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ մի տղամարդ գետնին ընկած է, շուրջն արյան հետքեր, 2 ոստիկան էլ ձեռքերն են բռնում։ 01.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-01T12:15+0400
2023-09-01T12:15+0400
2023-09-01T14:36+0400
հհ ոստիկանություն
ոստիկան
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41301643_0:84:1601:984_1920x0_80_0_0_d93fff35ca7660f8fe70c72093edad91.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Հրազդան քաղաքի 45-ամյա մի տղամարդ Երևանում ոստիկանության Շենգավիթի բաժնում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել` միջանցքում ապակիներ կոտրել, վնասել ձեռքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը` պարզաբանելով սոցցանցերում հայտնված մի տեսանյութում ներկայացված միջադեպը։Տեսանյութում մի տղամարդ ընկած է գետնին, շուրջբոլորը և հագուստի վրա արյան հետքեր, 2 ոստիկան էլ ձեռքերն են բռնում։Ոստիկանությունից ընդգծում են, որ Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցում սպանության սպառնալիքի հիմքով ձերբակալել են վերոհիշյալ տղամարդուն։Դանակը առգրավվել է, քննիչի որոշմամբ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն։ Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41301643_88:0:1511:1067_1920x0_80_0_0_9260aa6929f672a09e1b155ae9c76eee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, ոստիկան, տղամարդ
հհ ոստիկանություն, ոստիկան, տղամարդ
Ոստիկանությունում գետնին ընկած տղամարդը բաժնում ապակիներ է կոտրել. ՆԳՆ-ի պարզաբանումը
12:15 01.09.2023 (Թարմացված է: 14:36 01.09.2023) Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ մի տղամարդ գետնին ընկած է, շուրջն արյան հետքեր, 2 ոստիկան էլ ձեռքերն են բռնում։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Հրազդան քաղաքի 45-ամյա մի տղամարդ Երևանում ոստիկանության Շենգավիթի բաժնում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել` միջանցքում ապակիներ կոտրել, վնասել ձեռքերը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը` պարզաբանելով սոցցանցերում հայտնված մի տեսանյութում ներկայացված միջադեպը։
Տեսանյութում մի տղամարդ ընկած է գետնին, շուրջբոլորը և հագուստի վրա արյան հետքեր, 2 ոստիկան էլ ձեռքերն են բռնում։
Ոստիկանությունից ընդգծում են, որ Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցում սպանության սպառնալիքի հիմքով ձերբակալել են վերոհիշյալ տղամարդուն։
«Նշված վայրում Հրազդանի 45-ամյա բնակիչը ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ։ Պարեկները տղամարդուն բաժին են տեղափոխել, որտեղ տղամարդը հարվածել է ոստիկանին, իր մոտ եղած դանակն էլ նետել գետնին։ Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը: Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,– ասված է հաղորդագրությունում։
Դանակը առգրավվել է, քննիչի որոշմամբ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն։ Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: