https://arm.sputniknews.ru/20230901/nvorbertvo-briaskvo-balekjany-kmasnakci-havaqakani-arajika-khagherin-65181396.html
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կմասնակցի հավաքականի առաջիկա խաղերին
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կմասնակցի հավաքականի առաջիկա խաղերին
Sputnik Արմենիա
Ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չի եղել։ 01.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-01T16:52+0400
2023-09-01T16:52+0400
2023-09-01T16:52+0400
նորբերտո բրիասկո- բալեկյան
հայաստանի ազգային հավաքական
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35266533_0:0:1600:901_1920x0_80_0_0_86aac528dfc253294e2de282c5f8dba9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կհասցնի ապաքինվել վնասվածքից և Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալ Թուրքիայի և Խորվաթիայի հետ առաջիկա հանդիպումներում։ Այս մասին գրում է Sportball24.com-ը։Կայքի տեղեկություններով` «Սարմիենտոյի» դեմ խաղում նրա ստացած վնասվածքը լուրջ չի եղել, այնպես որ «Բոկա Խունիորսի» հարձակվող Բալեկյանն արդեն կարող է մարզվել։Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Երևան կժամանի վաղը և առաջիններից մեկը կլինի, որ կմիանա Հայաստանի հավաքականին՝ նախապատրաստվելու առաջիկա հանդիպումներին։Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա։Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն։Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է անցկացրած բոլոր երեք խաղերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0c/35266533_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d401a430554a8e7385534baecd2c6703.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նորբերտո բրիասկո- բալեկյան, հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ
նորբերտո բրիասկո- բալեկյան, հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կմասնակցի հավաքականի առաջիկա խաղերին
Ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կհասցնի ապաքինվել վնասվածքից և Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալ Թուրքիայի և Խորվաթիայի հետ առաջիկա հանդիպումներում։ Այս մասին գրում է
Sportball24.com-ը։
Կայքի տեղեկություններով` «Սարմիենտոյի» դեմ խաղում նրա ստացած վնասվածքը լուրջ չի եղել, այնպես որ «Բոկա Խունիորսի» հարձակվող Բալեկյանն արդեն կարող է մարզվել։
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Երևան կժամանի վաղը և առաջիններից մեկը կլինի, որ կմիանա Հայաստանի հավաքականին՝ նախապատրաստվելու առաջիկա հանդիպումներին։
Ֆուտբոլիստը բաց կթողնի «Բոկա Խունիորսի» առաջիկա երկու հանդիպումները՝ «Տիգրեի» (սեպտեմբերի 4) և «Ալմագրոյի» (սեպտեմբերի 10) դեմ։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա։
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն։
Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է անցկացրած բոլոր երեք խաղերում։