00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7-8 կմ քայլում ու եռանդով Ստեփանակերտից Դաշուշեն ենք հասնում. Արցախում սկսել է ուստարին

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախում գիտելիքի օրվան նվիրված նախապատրաստական աշխատանքները շատ բարդ են ընթացել, քանի որ երկրում չկան առաջին անհրաժեշտության բազմաթիվ իրեր, այդ թվում հիգիենայի պարագաներ, գրենական պիտույք և այլն։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Ասկերանի շրջանի Դաշուշենի դպրոցի ուսուցիչների մի մասը Ստեփանակերտից է ու նրանք այսօրվանից սկսած պետք է մոտ 7-8 կմ քայլեն` գյուղի դպրոց հասնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի Դաշուշեն գյուղի Վազգեն Օվյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Հակոբջանյանը նշեց, որ չնայած մեծ ճանապարհին, նրանք եռանդով են հաճախելու իրենց հարազատ կրթօջախ։
«Այս տարի Գիտելիքի օրվա հետ կապված նախապատրաստական աշխատանքների դժվարությունները շատ էին, պատճառն էլ Արցախի տևական ժամանակ շրջափակման մեջ լինելն է։ Մեզ մոտ վերջացել են հիգիենայի համապատասխան պարագաները, գրենական պիտույքները, հագուստ էլ չկա։ Այս ամենը մեծ խնդիրներ է առաջացնում երեխաների դպրոց հաճախելու մասով։ Չնայած այս իրավիճակին, փորձում ենք մեր հնարավորությունները կենտրոնացնել երեխաների ուսման վրա»,– նշեց Հակոբջանյանը։
Դպրոցում բոլոր աշակերտները գյուղից են, սակայն ուսուցիչներ կան, որոնք Ստեփանակերտից են գալիս, այդ թվում հենց ինքը` տնօրենը։ Ընդգծեց` չնայած, որ մոտ 7-8 կմ հեռու է գյուղը, բայց մեծ սիրով ու եռանդով են գնում դպրոց։ Խնդիրը նրանում է, որ գյուղում ոչ բոլոր առարկաների ուսուցիչներ կան։
Ինչ վերաբերում է Արցախում գրենական պիտույքների սղությանը, ապա Հակոբջանյանը շեշտեց` խնդիրը համատարած է ու եթե որևէ մեկի մոտ ինչ–որ իր չլինի, իսկ մյուսի մոտ լինի, ապա աշակերտներն անպայման ձեռք կմեկնեն ու կաջակցեն միմյանց։
«Մեր Արցախում այս բլոկադայի պատճառով հոգատարությունն ավելի է մեծացել մեկը մյուսի հանդեպ։ Ամեն հարցում միմյանց օգնում ենք բոլորս և կապ չունի, թե հարցը ինչին է վերաբերում` գրենական պիտույքի, գրքի, առաջին անհրաժեշտության որևէ ապրանքի և այլն։ Բոլորս նույն նավի մեջ ենք ու չկա մեկը, որը լավ վիճակում լինի, մյուսն էլ վատ, հավասար ենք»,– ասաց Դաշուշենի հիմնական դպրոցի տնօրենը։
Սոթքի 15 առաջին դասարանցիներն այսօր դպրոց են գնացել. լուսանկարներ
Անդրադառնալով մանկապարտեզներին, որոնք այսօր փակվել են սննդի սղության կամ գրեթե բացակայության պատճառով` Հակոբջանյանն ընդգծեց` սա ավելի մեծ դժվարությունների է հանգեցնում, հատկապես, երբ ծնողներն աշխատում են, իսկ տանը մանկահասակ երեխա կա։ Նրանց թողնում են բարեկամի, տատիկ–պապիկների մոտ։
Դպրոցի տնօրենը վստահեցրեց` չեն ընկճվում` «հանուն Արցախ աշխարհի և արցախցու ապրելու իրավունքի»։
Լրահոս
0