https://arm.sputniknews.ru/20230831/miak-elqy-baqustepanakert-erkkhvosutjunn-e-nikvol-pashinjan-65112385.html
Միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է. Նիկոլ Փաշինյան
Միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի համոզմամբ` այս իրավիճակում Լաչինի միջանցք միջազգային առաքելություն գործուղելու անհրաժեշտություն կա, ավելին` դա արդեն հրատապ է դարձել։ 31.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-31T11:13+0400
2023-08-31T11:13+0400
2023-08-31T11:17+0400
արցախ
նիկոլ փաշինյան
լաչինի միջանցք
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/07/14/63236535_0:88:1600:988_1920x0_80_0_0_85ce9306c4d5e54c0a48ba7c4dd8c70d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։Ըստ նրա` այս իրավիճակում Լաչինի միջանցք միջազգային առաքելություն գործուղելու անհրաժեշտություն կա, ավելին` դա արդեն հրատապ է դարձել։Վարչապետը հիշեցրեց, որ Կոռնիձորի հատվածում հումանիտար օգնությամբ 22 բեռնատար հուլիսից սպասում են մուտք գործելու Արցախ, իսկ երեկ նրանց ավելացան ևս 10–ը` Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված շարասյունը, որը ուղեկցում էին Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետները։«Ադրբեջանը սովահարության միջոցով ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի բնակչությանը։ Ադրբեջանը շարունակում է իր այդ քաղաքականությունը և ամեն կերպ փորձում է Արցախի տարածքն ազատել հայերից։ Դրա վկայություններից մեկն այն է, որ հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում` Լաչինի միջանցքում, Ադրբեջանը որոշել է միակողմանի բացել ճանապարհը, որպեսզի հայերը Արցախից դուրս գան ու էլ չկարողանան վերադառնալ»,– նշեց Փաշինյանը։Նա նաև ընդգծեց, որ այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/07/14/63236535_138:0:1559:1066_1920x0_80_0_0_9f3557ffb4ae0d9b6aa0851031c3314f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, նիկոլ փաշինյան, լաչինի միջանցք, ադրբեջան
արցախ, նիկոլ փաշինյան, լաչինի միջանցք, ադրբեջան
Միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է. Նիկոլ Փաշինյան
11:13 31.08.2023 (Թարմացված է: 11:17 31.08.2023) Վարչապետի համոզմամբ` այս իրավիճակում Լաչինի միջանցք միջազգային առաքելություն գործուղելու անհրաժեշտություն կա, ավելին` դա արդեն հրատապ է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
«Իրավիճակից միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է։ Ադրբեջանն ամեն կերպ վիժեցնում է երկխոսության այդ հնարավորությունը»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` այս իրավիճակում Լաչինի միջանցք միջազգային առաքելություն գործուղելու անհրաժեշտություն կա, ավելին` դա արդեն հրատապ է դարձել։
Վարչապետը հիշեցրեց, որ Կոռնիձորի հատվածում հումանիտար օգնությամբ 22 բեռնատար հուլիսից սպասում են մուտք գործելու Արցախ, իսկ երեկ նրանց ավելացան ևս 10–ը` Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված շարասյունը, որը ուղեկցում էին Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետները։
«Ադրբեջանը սովահարության միջոցով ցանկանում է ցեղասպանության ենթարկել Արցախի բնակչությանը։ Ադրբեջանը շարունակում է իր այդ քաղաքականությունը և ամեն կերպ փորձում է Արցախի տարածքն ազատել հայերից։ Դրա վկայություններից մեկն այն է, որ հումանիտար ճգնաժամի ամենասուր հատվածում` Լաչինի միջանցքում, Ադրբեջանը որոշել է միակողմանի բացել ճանապարհը, որպեսզի հայերը Արցախից դուրս գան ու էլ չկարողանան վերադառնալ»,– նշեց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։