00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիազորված տնտեսական օպերատորը կդառնա ինքն իր մաքսային տեսուչը. ՊԵԿ–ը` նոր պարզեցման մասին

© Photo : press office of the Government of RAՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը  - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ–ում այս պահին դեռևս ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չկա։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Լիազորված տնտեսական օպերատորը փուլ առ փուլ կդառնա ինքն իր մաքսային տեսուչը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով նոր, պարզեցված կանոնակարգ։
Նա պարզաբանեց, որ լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որ մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե մաքսային իրավախախտումների տեսանկյունից նվազ ռիսկային է։
«Այդ կարգավիճակը տնտեսվարողին թույլ է տալիս օգտվելու մաքսային մի շարք պարզեցված ընթացակարգերից։ Այսպիսով, տնտեսվարողը փուլ առ փուլ դառնում է ինքն իր մաքսային տեսուչը և մաքսային մարմինների հետ իր հարաբերությունները հասցվում են մինիմումի»,– վստահեցրեց Բադասյանը։
Նա հատուկ ընդգծեց, որ լիազորված տնտեսական օպերատոր կարող են լինել այն տնտեսվարողները, որոնք օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունեն, այսինքն` ՀՆԱ–ն 0.05 տոկոս գերազանցող հարկային լրացուցիչ պարտավորություն չունեն։ «ՀՀ–ում դեռևս ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չկա»,– նկատեց ՊԵԿ նախագահը։
Լիազորված տնտեսական օպերատորի առավելություններից Բադասյանը նշեց մաքսային անցման կետերում արտահերթ սպասարկումը, այս տնտեսվարողները չեն օգտվելու ժամանակավոր պահվող պահեստներից, այսինքն` սահմանային անցման կետից կարող են իրենց ապրանքը միանգամից տանել իրենց պահեստ։ Բացի այդ, մաքսային մարմինը հատուկ կարգավիճակ ունեցող այս տնտեսվարողների հետ ապահովելու է մշտական կապ ու խորհրդակցություն։
Հաջորդ փուլերում ՊԵԿ–ը խոստանում է գնալ էլ ավելի պարզեցման, ինչը նշանակում է` մաքսային մարմնի հետ շփման իսպառ բացակայություն։
«Սա նշանակում է, որ տնտեսվարողն ինքն է իր բեռի վրա պլոմբը կիրառում ու հանում»,– ավելացրեց Բադասյանը։
Ըստ նրա` լիազորված տնտեսական օպերատորի բեռը սահմանային անցման կետից բաց կթողնվի` հայտարարագիրը հետագայում ներկայացնելու ու մաքսային վճարումները կատարելու պայմանով։ Այս նպատակով թվային լուծումն արդեն պատրաստ է, և ՊԵԿ–ը այն շուտով կներդնի։
Լրահոս
0