https://arm.sputniknews.ru/20230831/lghum-rd-khaghaghapah-zvorakhumby-nvor-hramanatar-uni-64994867.html
ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի
ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի
Sputnik Արմենիա
Գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովի փոխարեն զորախմբի հրամանատարությունը կստանձնի գեներալ–մայոր Կիրիլ Կուլակովը։ 31.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-31T14:27+0400
2023-08-31T14:27+0400
2023-08-31T14:32+0400
խաղաղապահներն արցախում
ալեքսանդր լենցով
խաղաղապահ
արցախ
հրամանատար
կիրիլ կուլակով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1f/65124299_0:0:670:378_1920x0_80_0_0_c7efbc169b741629c378d043c7d5ab16.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել։ Գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովին փոխարինելու է եկել գեներալ–մայոր Կիրիլ Կուլակովը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 4 ամիս, նա ապրիլի վերջին էր նշանակվել։Ինչ վերաբերում է նոր հրամանատարին, ապա 54-ամյա Կուլակովը 2017 թվականից Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանի ղեկավարն է եղել։ 2014-2017 թվականներին գեներալը եղել է 7-րդ գվարդիական տանկային կազակական բրիգադի հրամանատար։Նա ծնվել է 20.07.1969 թ., Ռոստովի մարզում։ Ավարտել է Կազանի Սուվորովի անվան ռազմական ուսումնարանը, Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանը, ՌԴ Զինված ուժերի համակցված սպառազինության ակադեմիան։ Գեներալ-մայոր զինվորական կոչում շնորհվել է 11.06.2016թ.–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1f/65124299_70:0:670:450_1920x0_80_0_0_dbcf7769f461263a006d2f74e1c8a3f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, ալեքսանդր լենցով, խաղաղապահ, արցախ, հրամանատար, կիրիլ կուլակով
խաղաղապահներն արցախում, ալեքսանդր լենցով, խաղաղապահ, արցախ, հրամանատար, կիրիլ կուլակով
ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի
14:27 31.08.2023 (Թարմացված է: 14:32 31.08.2023) Գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովի փոխարեն զորախմբի հրամանատարությունը կստանձնի գեներալ–մայոր Կիրիլ Կուլակովը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել։ Գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովին փոխարինելու է եկել գեներալ–մայոր Կիրիլ Կուլակովը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 4 ամիս, նա ապրիլի վերջին էր նշանակվել։
Ինչ վերաբերում է նոր հրամանատարին, ապա 54-ամյա Կուլակովը 2017 թվականից Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանի ղեկավարն է եղել։ 2014-2017 թվականներին գեներալը եղել է 7-րդ գվարդիական տանկային կազակական բրիգադի հրամանատար։
Նա ծնվել է 20.07.1969 թ., Ռոստովի մարզում։ Ավարտել է Կազանի Սուվորովի անվան ռազմական ուսումնարանը, Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանը, ՌԴ Զինված ուժերի համակցված սպառազինության ակադեմիան։ Գեներալ-մայոր զինվորական կոչում շնորհվել է 11.06.2016թ.–ին։