00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է բենզինը վերջին շրջանում թանկացել. տնտեսագետը խոսել է պատճառների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԲենզալցակայան
Բենզալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Բենզալցակայան
Բաժանորդագրվել
Վերջին մեկ–երկու ամսվա ընթացքում Հայաստանում վարորդներն արձանագրել են բենզինի բոլոր տեսակների թանկացում։ 2023 թ. տարեսկզբին այն գրեթե 200 դրամով ավելի էժան էր
։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանը նավթ արդյունահանող երկիր չէ, հետևաբար բենզինն այստեղ էժան լինել չի կարող։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Նա անդրադարձավ բենզինի գների` վերջին շրջանի վայրիվերումներին։ Եթե 2023 թ. սկզբին 94 տեսակի բենզինի` պրեմիումի 1 լիտրը հնարավոր էր ձեռք բերել 320–340 դրամով, ապա այն հիմա թանկացել է` հասնելով մինչև 520 դրամի։ Մինչ այս բենզինի ամենաբարձր գինը գրանցվել էր 2022 թ. ապրիլին` 1 լիտր պրեմիում դասի բենզիննարժեր 540 դրամ:
Արմեն Քթոյանի համոզմամբ` մի քանի ամիս արձանագրված գնանկումը հազվադեպ, մեկանգամյա երևույթ է։ Դրա համար տնտեսագետն ունի մի քանի հիմնավորում։
Նա հիշեցնում է, որ բենզինի մեր հիմնական մատակարարը Ռուսաստանն է, ավելի քիչ ծավալներով` Եգիպտոսը, Հունաստանը և Իրանը (քանի որ առկա են տրանսպորտային խնդիրներ հատկապես 2020 թ. պատերազմից հետո)։
Երբ ՀՀ-ում բենզինի գինն ընկավ, պատճառը, ըստ Քթոյանի, այն էր, որ ՌԴ-ում նավթավերամշակող ընկերությունները նախկինի պես շարունակում էին իրենց գործունեությունը, սակայն արևմտյան պատժամիջոցների հետևանքով պահանջարկը սկսեց կրճատվել, արտահանման ծավալները` նվազել։
«Համաշխարհային շուկաներում, երբ նավթի ու նավթամթերքի գները սկսեցին բարձրանալ, ՌԴ–ում գները շարունակում էին ցածր մնալ։ Արդյունքում ռուսական նավթավերամշակող ընկերությունները փաստի առաջ կանգնեցին։ Խնդիրը լուծելու համար ՌԴ կառավարությունը որոշում կայացրեց` եթե երկրի ներսում նավթի կամ բենզինի գներն ավելի ցածր են, քան համաշխարհային գները, ապա պետությունը կփոխհատուցի, այսպես կոչված, դեմպֆերային վճարներով (պետության կողմից կարգավորող միջոց, որը թույլ է տալիս վերահսկել ներքին շուկայում որոշակի արտադրանքի արժեքը–խմբ.)»,– նշեց Քթոյանը։
Նրա տվյալներով` միայն 2022 թ. ընթացքում ՌԴ կառավարությունը դեմպֆերային վճարների տեսքով նավթավերամշակող ընկերություններին տվել է 2.2 տրլ ռուբլի։ Արդյունքում գները չբարձրացան։
«Այդ ընթացքում հայաստանյան մատակարարները, որոնք կարողացան ԵԱՏՄ մեր անդամակցության տված որոշակի արտոնություններով նավթավերամշակող ընկերություններից ձեռքբերել բենզին, ըստ էության, գները չբարձրացրին»,– նշեց Քթոյանը։
Մինչդեռ, երբ ռուս–ուկրաինական պատերազմի ժամանակ բյուջետային ճնշումներն ավելացան, ՌԴ կառավարությունը որոշեց աստիճանաբար կրճատել դեմպֆերային վճարները։ Արդյունքում, 2023 թ. սեպտեմբերի 1–ից այդ վճարները կկրճատվեն 50 տոկոսով, և նավթավերամշակող ընկերություններին կբաշխվի միայն 50 մլրդ ռուբլի։ Այս որոշումն արդեն իսկ բերել է գների աճի` չսպասելով սեպտեմբերի 1–ին։
Արմեն Քթոյանն արձանագրել է, որ վերջին շրջանում արդեն ականատեսն ենք լինում, որ ՌԴ-ում բենզինի գների մաքսիմումներ են արձանագրվում. 92 տեսակի` ռեգուլյար բենզինի գինը 1 տոննայի դիմաց հասնում է 72–73 հազար ռուբլու, սա այն դեպքում, երբ ժամանակին այն 50-55 հազար ռուբլի էր։ Միայն օգոստոսի առաջին 15 օրվա ընթացքում ՌԴ–ում դիզվառելիքը թանկացել է 14 տոկոսով։
ՀՀ–ում բենզինի գնի բարձրացման մյուս գործոններից Քթոյանն առանձնացրեց ՌԴ կենտրոնական բանկի կողմից ռուբլու թանկացումը, ինչպես նաև լոգիստիկ խնդիրները։ Եթե մինչ ռուս–ուկրաինական պատերազմը ՌԴ–ից նավթամթերքի բեռնափոխադրումները երկաթգծով իրականացվում էին հիմնականում դեպի Արևմուտք, ապա այժմ դրանք ուղղորդվում են դեպի ասիական ուղղություններ, օրինակ` Չինաստան։ Իսկ այս դեպքում հնարավոր է վագոնների կամ շարժակազմի սղություն, ինչի հետևանքով կարող է առաջանալ բենզինի դեֆիցիտ, արդյունքում` կրկին գնաճ։
Տնտեսագետ Քթոյանի համոզմամբ` ՀՀ–ում բենզինի գները միջինում գտնվում են այն նույն մակարդակի վրա, ինչ բոլոր այն երկրներում, որոնք նավթ արդյունահանող չեն։ Օրինակ` հարևան Վրաստանում, Թուրքիայում բենզինի 1 լիտրը 1.2–1.3 ԱՄՆ դոլար է, մոտավորապես նույնքան, որքան մեզ մոտ է։
Նա չի ժխտում, որ ԵԱՏՄ անդամ երկրների մեջ բենզինի ամենաբարձր գինը ՀՀ–ում է. Բելառուսը ՌԴ հետ տրանսպորտային խնդիրներ չունի, Ղազախստանը նավթ արդյունահանող երկիր է և այլն։
Ինչ վերաբերում է վառելիքի շուկայում առաջատար, աշխարհահռչակ Shell ապրանքանիշի` հայաստանյան շուկա այս տարի մուտք գործելուն, որի երկու բենզալցակայաններում բենզինը բավականին բարձր գնով է վաճառվում, ապա տնտեսագետի կարծիքով` յուրաքանչյուր ընկերություն ունի շեմ, որից ներքև գները չի կարող իջեցնել։
«Բացի այդ, շուկան մեզ մոտ այդքան մեծ չէ, արդեն կան խոշոր խաղացողներ, և եթե անգամ նրանք ոչինչ չանեն ու չչարաշահեն իրենց գերիշխող դիրքը, իրենք ևս հաջող դիրքավորված են ու կարող են մրցակցել Shell–ի հետ։ Shell–ն, այո, ֆինանսական մեծ հնարավորություններ ունի, սակայն այլ բան է, թե իրենց տեսանկյունից արդյոք արդարացված է մեծ ներդրումներ անելը և փորձել շուկայում արդեն իսկ առկա ընկերությունների հետ ավելի մեծ մասշտաբով մրցակցելը։ Կամ` արդյոք շուկայի չափերը դրա հնարավորությունը տալիս են»,– նկատեց Քթոյանը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023 թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ–ում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ, իսկ հունիսին մայիսի համեմատ այն թանկացել է 10.5%-ով։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա այստեղ բենզինի ներքին շուկայական գինը 1 լիտրի դիմաց 11 դրամ է, որը աշխարհի ամենացածր գներից է, սակայն սահմանին Իրանը մեզ բենզինը վաճառում է 400–500 դրամով:
ՄՊՀ–ն ուսումնասիրություն է սկսել բենզինի շուկայում
Լրահոս
0