00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարությունյանը Գալուզինի հետ խոսել է Լաչինի ու եռակողմ պայմանավորվածությունների մասին

© Photo : Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանությունՎաղարշակ Հարությունյան
Վաղարշակ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Բաժանորդագրվել
Հարությունյանն ու Գալուզինը քննարկել են նաև հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրն ու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Լրահոս
0