00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղում Sputnik-ի հեռարձակման դադարեցումը Փաշինյանի հայտարարության պատճառով է․ Կիսելյով

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոց«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրենի խոսքով` հեռարձակումը շարունակելու համար անհրաժեշտ է Բաքվի պաշտոնական թույլտվությունը։
ԵՐԵՎԱՆ 31 օգոստոսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում Sputnik ռադիոյի մոսկովյան հեռարձակման դադարեցումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի տարածքը ամրագրել 1991 թվականի սահմաններում։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ պատասխանելով Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի նամակին:
Զատուլինն ավելի վաղ նամակ էր հրապարակել, որում, հղում անելով մեկ այլ ռադիոկայանի՝ «Սիթի – ՖՄ»-ի (որի հաճախականությամբ Sputnik-ը հեռարձակվում է Արցախում) տվյալներին, կոչ էր արել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբին վերանայել այդ տարածքում «հեռարձակումը դադարեցնելու որոշումը»:
Կիսելյովի պատասխանից հետևում է, որ խոսքը ոչ թե կասեցման, ինչպես պնդում է Զատուլինը, այլ ռադիոհեռարձակման դադարեցման մասին է, ընդ որում գործակալությունը ելնում է Հայաստանի ղեկավարության նոր դիրքորոշումից:
«Ինչ-որ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության հասնելու համար Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամրագրել Հայաստանի տարածքը 1991 թվականի սահմաններում: Մենք ելնում ենք այդ հայտարարության փաստից և կարծում ենք, որ առանց Ադրբեջանի կարգավորող մարմինների հավանության Լեռնային Ղարաբաղի տարածքում մեր եթերի վերահեռարձակումը շարունակելը կասկածի տակ է դնում Մոսկվայի կողմից հարաբերությունների անկեղծությունը և հղի է մեր երկրների միջև միջպետական կապերի բարդացմամբ», - նշված է Կիսելյովի՝ Զատուլինին ուղղված նամակում ։
Նրա խոսքով՝ հեռարձակումը շարունակելու համար անհրաժեշտ է Բաքվի պաշտոնական թույլտվությունը։
«Եթե պաշտոնական Բաքվի կողմից ռադիոհեռարձակումը շարունակելու իրավական բոլոր նորմերին համապատասխան թույլտվություն ստացվի, մենք պատրաստ ենք երկարաձգել եթերը տարածաշրջանում։ Այստեղ կարևոր դեր կարող է խաղալ խորհրդարանական դիվանագիտությունը», - նշել է Կիսելյովը։
Մեդիախմբի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի և Հայաստանի հետ ավանդական գործընկերային հարաբերություններ է պահպանում՝ բազմամյա ջանքեր գործադրելով տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Լրահոս
0