https://arm.sputniknews.ru/20230831/gevvorg-ghazarjann-avartum-e-futbvolisti-karieran-hrazheshti-tesanjutum-na-huzvum-e-65145739.html
Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան. հուզիչ տեսանյութ
Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան. հուզիչ տեսանյութ
Sputnik Արմենիա
Խոսելով հավաքականի խաղերի և երկրպագուների մասին` Գևորգ Ղազարյանը չի կարողանում զսպել արցունքները։ 31.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-31T19:51+0400
2023-08-31T19:51+0400
2023-08-31T20:23+0400
տեսանյութեր
գևորգ ղազարյան
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1f/65145009_0:0:1600:900_1920x0_80_0_0_d6672c106f049470a513782b8792a9e3.jpg.webp
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին և «Արարատ-Արմենիայի» ներկայիս կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։Սոցցանցերում հրապարակվել է ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութը, որում 35-ամյա ֆուտբոլիստն ասում է․ «Հրաժեշտի ժամանակն է եկել»։Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների` Ղազարյանն աշխատանքի է անցնելու «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում։Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը կարիերան սկսել էր 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» կազմում հանդես գալու ընթացքում այս ակումբի սանը խաղացել է նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուում»,«Շավիշում» և Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլում»:Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 75 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1f/65145009_200:0:1400:900_1920x0_80_0_0_60dafafe8898ba20210a05f45ac49f72.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, գևորգ ղազարյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, видео
տեսանյութեր, գևորգ ղազարյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, видео
Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան. հուզիչ տեսանյութ
19:51 31.08.2023 (Թարմացված է: 20:23 31.08.2023) Խոսելով հավաքականի խաղերի և երկրպագուների մասին` Գևորգ Ղազարյանը չի կարողանում զսպել արցունքները։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին և «Արարատ-Արմենիայի» ներկայիս կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Սոցցանցերում հրապարակվել է ՀՖՖ-ի
պատրաստած տեսանյութը, որում 35-ամյա ֆուտբոլիստն ասում է․ «Հրաժեշտի ժամանակն է եկել»։
Տեսանյութում Գևորգ Ղազարյանը չի կարողանում զսպել հուզմունքն ու արտասվում է։
Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների` Ղազարյանն աշխատանքի է անցնելու «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը կարիերան սկսել էր 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» կազմում հանդես գալու ընթացքում այս ակումբի սանը խաղացել է նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուում»,«Շավիշում» և Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլում»:
Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 75 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: