00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ պետությունները պատրաստ են կռվել իրար դեմ նոր ռուսական խողովակի համար

© Nord Stream 2 / РИА Новости / Անցնել մեդիապահոց«Հյուսիսային հոսք»
«Հյուսիսային հոսք» - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
«Հյուսիսային հոսք». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այս պահին ամենահայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը շարունակում է իր եվրոպական շրջագայությունը, որի ընթացքում նա արդեն հասցրել է հարցազրույց վերցնել Սերբիայի նախագահից, իսկ երեկ հրապարակվել է Հունգարիայի ղեկավարի հետ զրույցը:
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Վիկտոր Օրբանն ինքն իրեն հավատարիմ մնաց և անմիջապես կտրուկ մխրճվեց եվրոպական քաղաքական սկանդալի մեջ: Ի թիվս այլ բաների, նա հայտարարեց, որ Հունգարիան և Սերբիան ռուսական գազ ստանալու աշխատանքին միջամտելու ցանկացած փորձ կդիտարկեն որպես պատերազմի առիթ:
Ծայրահեղ թափանցիկ դիվանագիտական լեզվից թարգմանաբար սա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը փորձի պայթեցնել կամ ինչ-որ կերպ շարքից հանել «Թուրքական հոսքի» մայրուղին, Բուդապեշտն ու Բելգրադը պատրաստ են զենքով ու զրահատեխնիկայի ներգրավմամբ պայքարել խողովակի համար։ Վերջում Օրբանը վստահություն է հայտնել, որ ով պետք է՝ լսել է իր ուղերձը և ամեն ինչ ճիշտ է հասկացել:
Ահա այսպիսի անուշիկ դիվանագիտություն եվրոպական ժողովուրդների ընտանիքում։
Պետք է ասել, որ Վիկտոր Օրբանը, թեև արևմտյան երկդիմի օրակարգի տեսանկյունից սկանդալիստ է և խռովարար, նա պարզապես բարձրաձայնում է իրական փաստերը, որոնց մասին ԵՄ մյուս երկրներն ու քաղաքական գործիչները նախընտրում են լռել։
Այսպես, հունգարացի առաջնորդի հարցազրույցի հետ միաժամանակ հոդված է հրապարակվել Financial Times-ում, որը, հղում անելով Global Witness միջազգային կազմակերպության տվյալներին, արձանագրում է ակնհայտը. մինչև ընթացիկ տարվա վերջ եվրոգոտու երկրները ռեկորդային քանակությամբ ՌԴ-ում արտադրվող հեղուկացված բնական գազ կգնեն։
Մասնավորապես, վերլուծության մեջ բերվում են տվյալներ, որոնք ասում են, որ ռուսական հեղուկացված բնական գազի գլխավոր գնորդն ավանդաբար Չինաստանն է։ Այդ երկիր մատակարարումների ծավալն այս տարվա հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում աճել է միանգամից 62,7 տոկոսով՝ հասնելով 4,46 միլիոն տոննայի։ Նմանատիպ գործընթաց է նկատվել նաև ֆինանսական առումով․ արժեքի աճով պայմանավորված՝ ռուսական էներգառեսուրսների արտահանումը թանկացել է ավելի քան 20 տոկոսով, իսկ թրեյդերների հասույթի գումարը գրեթե հասել է երեք միլիարդ դոլարի։
Միջուկային աղետը` որպես վերջին հնարավորություն. Կիևին մեկ շաբաթ է մնացել
ՉԺՀ-ի պարագայում սա սովորական բան է, փոխարենը ցուցակում հաջորդները բոլորովին անսպասելի խաղացողներ են։ Ռուսական գազի գնումների ծավալով երկրորդ տեղում Իսպանիան է, իսկ երրորդ տեղում՝ փոքրիկ Բելգիան։ Այս երկրներ ռուսական ներմուծման կտրուկ աճի շնորհիվ ԵՄ-ի ներսում հեղուկ գազի գնումների ընդհանուր ծավալը միանգամից ավելացել է 40 տոկոսով։ Ե՛վ Financial Times-ը, և՛ Global Witness-ը խիստ հիասթափված են բացահայտված թրենդի և եվրոպական պետությունների թույլ կամքի պատճառով, որոնք նույնիսկ մեկ տարի խիստ հակառուսական պատժամիջոցներին չդիմացան։
Պատահական չէ, որ այս լուրերը մեկ հանգույցով ենք ներկայացնում։
Հավանաբար միայն այլմոլորակայինները չեն լսել այն մանտրան, թե ինչպես Եվրոպան սոսկալի ձևով կպատժի Մոսկվային՝ հրաժարվելով նրա էներգակիրներից և դրանով իսկ մինչև վերջ կչորացնի Ռուսաստանի պաշտպանական բյուջեն։ Հապճեպ կիրառվող արգելքների և էմբարգոյի արդյունքում միջազգային շուկան, որտեղ Ռուսաստանը բոլոր հիմնական ապրանքային դիրքերում առանցքային դերակատար է, շարքից դուրս եկավ, իսկ գները հասան ստրատոսֆերային։
Դա հանգեցրեց նրան, որ անցյալ տարվա արդյունքներով հայրենական նավթը, գազը, ածուխը և դրանց վերամշակման արտադրանքը պետական բյուջե են բերել գրեթե 300 միլիարդ դոլար։ Ճանապարհին խուճապի մատնված եվրոպացիների վրա ով չալարեց, ձեռքերը տաքացրեց, այսինքն՝ ռեսուրսների այլ մատակարարները` Նորվեգիայի և ԱՄՆ-ի նման։
Ընթացիկ տարում Արևմուտքում քաղաքական առաջնորդները վստահությամբ են ճառագում, սակայն դա ոչ մի կերպ չի փոխում ոչ ֆիզիկական աշխարհագրությունը, ոչ էլ լոգիստիկայի օրենքները։ Ածխաջրածինների հանքավայրերն իրենց տեղերում են մնացել, իսկ սփոթային պայմանագրերի անցնելն ու խողովակաշարերի մատակարարումներից հրաժարվելը հանգեցրին նրան, որ փոխադրողներն ու առևտրային նավատորմի սեփականատերերը սկսեցին ավելի շատ վաստակել, քան արտադրողները։
Ռուսական լիբերալ խմբի ներսում ավանդաբար շրջանառվում է այն դոգման, որ հավաքական Արևմուտքն առանց բարդությունների կդիմանա նման ֆինանսական փոթորիկներին։ Թե բա՝ ինչքան պետք է, այդքան էլ փող կտպեն։ Այնինչ շուկայի օբյեկտիվ իրականությունն այն է, որ լիարժեք պատժամիջոցների պատերազմի մեկնարկից երկու տարի անց նույնիսկ Գերմանիայի՝ ամենաուժեղ և պինդ տնտեսությունը հետընթաց ապրեց։
Բրյուսելը փորձեց գլխավորել էներգառեսուրսների միասնական գնումները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր առանձին երկրի սպառման մասնաբաժինը, բայց այդ կառույցն ի սկզբանե կենսունակ չէր և, ինչպես տեսնում ենք, այսօր յուրաքանչյուր երկիր փորձում է սուսուփուս լցնել իր պահեստարանները։ Թեկուզ նավթով կամ բնական գազով ՝ թեկուզ անխիղճ Ռուսաստանի նավթով կամ բնական գազով։
Մի հին կատակ կա․ ինչքան ուզում ես ասա «հալվա», բերանդ չի քաղցրանա։ Այս արտահայտությունը կատարյալ ճշգրտությամբ փոխանցում է Եվրամիության՝ ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելու գործընթացը։ Քանի հոդված է գրվել Արևմուտքում, քանի պաթետիկ ճառ է ասվել, որքան քաղցր խոստումներ, թե Մոսկվայի հետ առևտրային կապերի խզումը ոչ մի բանի վրա չի ազդի։
Իրականում Եվրոպան շարունակում է ածխաջրածիններ գնել արևելքից, միայն թե հիմա դա անում է ամոթխած՝ տակից։ Ընդ որում, դատելով աճի դինամիկայից, այլ երթուղիներով մատակարարումների ծավալները կա՛մ սահմանափակ են, կա՛մ այնքան թանկ են, որ ԵՄ պետությունները պատրաստ են բառիս բուն իմաստով զենքը ձեռքին պաշտպանել նվիրական խողովակներն ու տերմինալները։ Նույնիսկ միմյանցից:
Եվրոպայի արդյունաբերությունն արդեն պաշտոնապես ընդամենը մեկ քայլ է հեռու փլուզումից
Լրահոս
0