https://arm.sputniknews.ru/20230831/armen-grigvorjann-u-igvor-khvovaevy-qnnarkel-en-lgh-shurj-steghtsvats-iravitshaky-65132959.html
Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Կողմերը համակարծիք են, որ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտություն կա։ 31.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-31T17:08+0400
2023-08-31T17:08+0400
2023-08-31T17:08+0400
իգոր խովաև
արմեն գրիգորյան
արցախ
ճգնաժամ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55125885_0:81:1356:844_1920x0_80_0_0_accb02db54d0bbdad79db4aaff534420.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Արմեն Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։Նշվում է, որ քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր։Երկուստեք ընդգծվել է հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/09/55125885_62:0:1294:924_1920x0_80_0_0_bd02b4a69e1beb867583d1c9a7488a13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր խովաև, արմեն գրիգորյան, արցախ, ճգնաժամ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
իգոր խովաև, արմեն գրիգորյան, արցախ, ճգնաժամ, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Կողմերը համակարծիք են, որ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտություն կա։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Արմեն Գրիգորյանը գրել է իր
ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր։
Երկուստեք ընդգծվել է հումանիտար ճգնաժամը հաղթահարելու խիստ անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։