https://arm.sputniknews.ru/20230831/amn-qristvoneakan-ekeghecineri-arajnvordnery-arcakhi-shrjapakman-hamar-dimel-en-bajdenin-65138101.html
ԱՄՆ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները Արցախի շրջափակման համար դիմել են Բայդենին
ԱՄՆ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները Արցախի շրջափակման համար դիմել են Բայդենին
Sputnik Արմենիա
Նամակի հեղինակները խնդրում են ԱՄՆ նախագահին դադարեցնել սողացող ցեղասպանությունը և ապահովել Հայաստանից մարդասիրական օգնության առաքումը: 31.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-31T18:03+0400
2023-08-31T18:03+0400
2023-08-31T18:07+0400
ջո բայդեն
եկեղեցի
ամն
քրիստոնեություն
արցախ
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55031506_0:0:1601:901_1920x0_80_0_0_4ee44962e59a657b382e151b12bd7638.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ քրիստոնեական մի շարք եկեղեցիների առաջնորդներ նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու համար:Նամակի հեղինակները խնդրում են ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ դնելու, ինչպես նաև հակամարտության տևական կարգավորման համար միջոցներ ձեռնարկելու համար:«Մենք նաև կոչ ենք անում ձեզ անել հնարավորը` անհապաղ դիվանագիտական լուծում գտնելու համար, ներառյալ աշխատանքը միջազգային գործընկերների և Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների հետ՝ այս շարունակվող քաղաքական ճգնաժամի և հումանիտար աղետի լուծումը գտնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:Հեղինակները վկայակոչում են նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորեն Օկամպոյի պատրաստած զեկույցը, որտեղ ներկայացված է ԼՂ-ում Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:Նամակում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դատապարտել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Freedom House-ը, Lemkin Institute for Genocide-ը:Բացի այդ, ստորագրել են Արևելքի Ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա III-ը, Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի էկումենիկ առաջնորդ և թեմական պատվիրակ արքեպիսկոպոս Վիկեն Հայկազյանը, Ամերիկայի հունական ուղղափառ արքեպիսկոպոսության ղեկավար ամերիկյան արքեպիսկոպոս Էլպիդոֆորը, Անտիոքի, Ղպտի, առաջադիմական, աֆրիկյան և մեթոդիստական, պրեսբիտերական, մորավական, սիրիական, բապտիստական, լյութերական և այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
ամն
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55031506_0:0:1515:1136_1920x0_80_0_0_7b86a85d0aa0c05d98fb1c0751503a0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջո բայդեն, եկեղեցի, ամն, քրիստոնեություն, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
ջո բայդեն, եկեղեցի, ամն, քրիստոնեություն, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
ԱՄՆ քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները Արցախի շրջափակման համար դիմել են Բայդենին
18:03 31.08.2023 (Թարմացված է: 18:07 31.08.2023) Նամակի հեղինակները խնդրում են ԱՄՆ նախագահին դադարեցնել սողացող ցեղասպանությունը և ապահովել Հայաստանից մարդասիրական օգնության առաքումը:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ քրիստոնեական մի շարք եկեղեցիների առաջնորդներ նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու համար:
Նամակի հեղինակները խնդրում են ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ դնելու, ինչպես նաև հակամարտության տևական կարգավորման համար միջոցներ ձեռնարկելու համար:
Տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ խնդրում են դադարեցնել սողացող ցեղասպանությունը, տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնություն և երաշխավորել, որ այն կհասնի իր նպատակակետին:
«Մենք նաև կոչ ենք անում ձեզ անել հնարավորը` անհապաղ դիվանագիտական լուծում գտնելու համար, ներառյալ աշխատանքը միջազգային գործընկերների և Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների հետ՝ այս շարունակվող քաղաքական ճգնաժամի և հումանիտար աղետի լուծումը գտնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հեղինակները վկայակոչում են նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորեն
Օկամպոյի պատրաստած զեկույցը, որտեղ ներկայացված է ԼՂ-ում Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:
Նամակում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դատապարտել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Freedom House-ը, Lemkin Institute for Genocide-ը:
Նշենք, որ Բայդենին ուղղված դիմումի տակ ստորագրել են ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհրդի նախագահ և գլխավոր քարտուղար եպիսկոպոս Վաշթի Մերֆի Մակքենզին, Հյուսիսային Ամերիկայից եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի դոկտոր Անժելիկա Ուոքեր-Սմիթը, Միացյալ նահանգներում քրիստոնեական եկեղեցիների գործադիր տնօրեն դոկտոր Մոնիկա Շափ Փիրսը, Ամերիկայում բարեփոխված եկեղեցու գլխավոր քարտուղար վերապատվելի Էդդի Ալեմանը:
Բացի այդ, ստորագրել են Արևելքի Ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա III-ը, Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի էկումենիկ առաջնորդ և թեմական պատվիրակ արքեպիսկոպոս Վիկեն Հայկազյանը, Ամերիկայի հունական ուղղափառ արքեպիսկոպոսության ղեկավար ամերիկյան արքեպիսկոպոս Էլպիդոֆորը, Անտիոքի, Ղպտի, առաջադիմական, աֆրիկյան և մեթոդիստական, պրեսբիտերական, մորավական, սիրիական, բապտիստական, լյութերական և այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։