00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն ու բեռնատարների շարասյունը հասել են Սյունիք

© Photo : press office of Syunik municipality Անն Իդալգոն ու Ռոբերտ Ղուկասյանը
Անն Իդալգոն ու Ռոբերտ Ղուկասյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Բաժանորդագրվել
Գորիսում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին դիմավորել են Սյունիքի մարզպետը, Արցախի ԱԳ նախարարը և Գորիս համայնքի ղեկավարը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունն ու 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը հասել են Սյունիք։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեյբսուքյան էջից։
Հայտնել էինք, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին»,–ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որն Արցախի համար նախատեսված հումանիտար օգնություն է տանում։ Հումանիտար օգնությունը հավաքել են ոչ միայն Փարիզ քաղաքը, այլև Ֆրանսիայի մի շարք շրջաններ, մասնավորաբար` Իլ դը Ֆրանսը, Օվերն-Ռոն-Ալպը, Օքսիտանիա Պրովենս Ալպ կոտ դը Ազուրը, Օ դը Ֆրանսը, Պեյս դե լա Լուարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։
Լրահոս
0