https://arm.sputniknews.ru/20230830/lachini-mijancqi-iravitshaky-hhi-kvoghmic-lghn-adrbejani-mas-tshanachelu-ardjunqn-e-zakharvova-65075485.html
Լաչինի միջանցքի իրավիճակը ՀՀ–ի կողմից ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունքն է. Զախարովա
Լաչինի միջանցքի իրավիճակը ՀՀ–ի կողմից ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունքն է. Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ խաղաղապահների խնդիրը, Զախարովայի խոսքով, ստեղծված նոր պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում աջակցություն... 30.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-30T16:48+0400
2023-08-30T16:48+0400
2023-08-30T16:56+0400
մարիա զախարովա
լաչինի միջանցք
առևանգում
խաղաղապահներն արցախում
արցախ
նիկոլ փաշինյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65062932_0:0:1600:900_1920x0_80_0_0_5c30a22c5af3b57852ea92788b1ac061.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է»,- ասել է նա։Նրա խոսքով` դա արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին ԵՄ հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտին։ Այս մասին հստակ ասված է ՌԴ ԱԳՆ–ի հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված ԼՂ–իշուրջ ստեղծված իրավիճակի հետ։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` ՌԴ խաղաղապահների խնդիրը ստեղծված նոր պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում։Հիշեցնենք` 2023–ի մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65062932_197:0:1397:900_1920x0_80_0_0_bd692f1297696389ba2ae47c66621220.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, լաչինի միջանցք, առևանգում, խաղաղապահներն արցախում, արցախ, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
մարիա զախարովա, լաչինի միջանցք, առևանգում, խաղաղապահներն արցախում, արցախ, նիկոլ փաշինյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Լաչինի միջանցքի իրավիճակը ՀՀ–ի կողմից ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունքն է. Զախարովա
16:48 30.08.2023 (Թարմացված է: 16:56 30.08.2023) ՌԴ խաղաղապահների խնդիրը, Զախարովայի խոսքով, ստեղծված նոր պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Օգոստոսի 28–ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշհայտնի դարձավ, որ ևս 2 երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ 3 երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։
Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանցմեղադրանք էր առաջադրվել2 հոդվածով։
Ավելի ուշ հայտնեցին, որ Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբքրեական հետապնդումը դադարեցվել է։
«Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է»,- ասել է նա։
Նրա խոսքով` դա արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին ԵՄ հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտին։ Այս մասին հստակ ասված է ՌԴ ԱԳՆ–ի հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված ԼՂ–իշուրջ ստեղծված իրավիճակի հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` ՌԴ խաղաղապահների խնդիրը ստեղծված նոր պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում։
Հիշեցնենք` 2023–ի մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ
Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ
Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։