https://arm.sputniknews.ru/20230830/kvomitasi-ajgum-banasteghts-shushanik-kurghinjani-nvor-kisandrin-e-teghadrvel-65092647.html
Կոմիտասի այգում բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի նոր կիսանդրին է տեղադրվել
Կոմիտասի այգում բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի նոր կիսանդրին է տեղադրվել
Sputnik Արմենիա
Բանաստեղծի կիսանդրին կրկին պատրաստվել է նախկին քանդակի հիման վրա և վերադարձվել է իր տեղը հենց Կուրղինյանի ծննդյան օրը։ 30.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-30T20:00+0400
2023-08-30T20:00+0400
2023-08-30T20:00+0400
շուշանիկ կուրղինյան
պանթեոն
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65090116_0:0:1801:1014_1920x0_80_0_0_10044a9316d143c08a54891752aafe5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի նոր կիսանդրին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կիսանդրին պանթեոնի տարածքից գողացվել էր 2021 թվականին։ ԿԳՄՍՆ–ն դիմել էր ոստիկանություն, բայց մինչ օրս չի պարզվել, թե ով է եղել գողը։Կիսանդրու հեղինակն անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն էր։ Այժմյան կիսանդրին քանդակելու համար մրցույթ էր հայտարարվել, հաղթել էր Սուրեն Բաղդասարյանի որդին` Աշոտ Բաղդասարյանը։ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ծաղիկներ են խոնարհել Շուշանիկ Կուրղինյանի հուշարձանին:Նշվում է, որ քանդակը պատրաստվել է ոչ թե լուսանկարների, այլ նախկին քանդակի հիման վրա, այսինքն այն այնպիսին է, ինչպիսին ի սկզբանե էր։«Այսօր՝ Շուշանիկ Կուրղինյանի ծննդյանը օրը, վերադարձնում ենք կիսանդրին իր տեղը, իր միջավայր: Ընդհանուր առմամբ՝ փոքրաթիվ են այն վայրերը, որոնք նվիրված են հանրության կյանքում մեծ վաստակ ունեցած և հետք թողած կանանց: Նոր պատրաստված այս կիսանդրին, տարածքի բարեկարգման որոշակի գործընթացները, հուսով եմ, կնպաստեն Շուշանիկ Կուրղինյանի կյանքի և գործունեության հանրային իրազեկմանը, մասնավորապես՝ երեխաների, դպրոցականների շրջանում»,- նշել է նախարարը։Կիսանդրու հեղինակ՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել քանդակի ստեղծման գործում պետական հոգածության համար:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65090116_14:0:1614:1200_1920x0_80_0_0_199751638c90a793d305926dc053e752.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շուշանիկ կուրղինյան, պանթեոն, երևան
շուշանիկ կուրղինյան, պանթեոն, երևան
Կոմիտասի այգում բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի նոր կիսանդրին է տեղադրվել
Բանաստեղծի կիսանդրին կրկին պատրաստվել է նախկին քանդակի հիման վրա և վերադարձվել է իր տեղը հենց Կուրղինյանի ծննդյան օրը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի նոր կիսանդրին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կիսանդրին պանթեոնի տարածքից գողացվել էր 2021 թվականին։ ԿԳՄՍՆ–ն դիմել էր ոստիկանություն, բայց մինչ օրս չի պարզվել, թե ով է եղել գողը։
Կիսանդրու հեղինակն անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն էր։ Այժմյան կիսանդրին քանդակելու համար մրցույթ էր հայտարարվել, հաղթել էր Սուրեն Բաղդասարյանի որդին` Աշոտ Բաղդասարյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ծաղիկներ են խոնարհել Շուշանիկ Կուրղինյանի հուշարձանին:
Նշվում է, որ քանդակը պատրաստվել է ոչ թե լուսանկարների, այլ նախկին քանդակի հիման վրա, այսինքն այն այնպիսին է, ինչպիսին ի սկզբանե էր։
«Այսօր՝ Շուշանիկ Կուրղինյանի ծննդյանը օրը, վերադարձնում ենք կիսանդրին իր տեղը, իր միջավայր: Ընդհանուր առմամբ՝ փոքրաթիվ են այն վայրերը, որոնք նվիրված են հանրության կյանքում մեծ վաստակ ունեցած և հետք թողած կանանց: Նոր պատրաստված այս կիսանդրին, տարածքի բարեկարգման որոշակի գործընթացները, հուսով եմ, կնպաստեն Շուշանիկ Կուրղինյանի կյանքի և գործունեության հանրային իրազեկմանը, մասնավորապես՝ երեխաների, դպրոցականների շրջանում»,- նշել է նախարարը։
Կիսանդրու հեղինակ՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել քանդակի ստեղծման գործում պետական հոգածության համար: