00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա հստակ որոշում՝ փակ պահել Ակնա - Ստեփանակերտ ճանապարհը. Դավիթ Իշխանյան

© Photo : Social media of Davit IshkhanyanԴավիթ Իշխանյան
Դավիթ Իշխանյան - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Դավիթ Իշխանյան
Բաժանորդագրվել
Արցախի ԱԺ նախագահը վստահ է, որ Ադրբեջանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ իբրև ամեն ինչ անում է Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Արցախի իշխանությունների կողմից կա հստակ որոշում՝ փակ պահել Ակնա– Ստեփանակերտ ճանապարհը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Վերջին շաբաթներին Արցախի իշխանությունների քննարկումները հանգել են միայն այն փաստին, որ այդ ճանապարհի գործարկումն անընդունելի է։ Անընդունելի է մի շարք պատճառներով` մեկը այն է, որ իբր և միջանցք մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, ու անխափան երթևեկը այդ ճանապարով պետք է վերականգնվի, դա ամրագրված է նաև 2020 թ–ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով»,– ասաց նա։

Նշենք, որ երեկ ադրբեջանական կողմը 40 տոննա ալյուր էր փորձում ուղարկել Ստեփանակերտ։ Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները դեպի Աղդամ տանող ճանապարհի այս կողմում ցույց էին իրականացնում նշելով, որ ադրբեջանական կողմի Աղդամով ուղարկած ադրբեջանական բեռն իրենք չեն ուզում։ Բեռները մինչև հիմա Աղդամի անցակետի մոտ են։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ երեկ հայտարարել էր, որ արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել:
Դավիթ Իշխանյանը վստահ է, որ Աղդամի ճանապարհով փորձելով հումանիտար բեռ հասցնել Արցախ` Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում և փորձում է աշխարհին ցույց տալ, որ իբրև ամեն ինչ անում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար։
«Կա ևս մեկ նրբություն. Ադրբեջանը իր «Կարմիր մահիկի» միջոցով փորձում է Արցախից դուրս մղել «Կարմիր խաչի» գրասենյակը, իսկ միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն է»,– նշեց Իշխանյանը։
Հավելենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ էր ավելի վաղ հայտարարել, որ գործելու է միայն 1 ճանապարհ, ու դա Լաչինի միջանցքն է։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։
Լրահոս
0