00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմա սկսվում է արցախյան կարգավորման որակական մի նոր փուլ. Խոսրով Հարությունյան

© Sputnik / Andranik GhazaryanԽոսրով Հարությունյան
Խոսրով Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Խոսրով Հարությունյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արցախահայության անկոտրուն կամքի շնորհիվ, որը ադրբեջանցիներին դրել է ծանր վիճակի մեջ, աշխարհն, ըստ ՀՀ նախկին վարչապետի, արդեն գիտի, որ Արցախում հումանիտար աղետ է։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հիմա սկսվում է արցախյան կարգավորման որակական մի նոր փուլ, և արցախահայությունն է դրա կրողը դառնում, իր իսկ լուծման պատասխանատուն և ուրիշ ոչ մեկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով Արցախի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին։
«Այստեղ խնդիրն այն է, թե արցախահայությունն իր կամարտահայտությամբ որքանով կայուն ու անկոտրուն կգտնվի։ Ես համոզված եմ, որ ստացվելու է»,– համոզմունք հայտնեց Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Ակնայի ճանապարհով Ադրբեջանի կողմից հումանիտար աջակցությանը, ապա, ըստ ՀՀ նախկին վարչապետի, բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանը հայտնվել է սարսափելի ծանր վիճակում։
«Իհարկե, դա նրանք ցույց չեն տալիս, սակայն արցախահայության չկոտրվելու, չհանձնվելու կամքն ադրբեջանցիներին դրել է շատ ծանր վիճակի մեջ։ Հիմա աշխարհը գիտի, որ Արցախում հումանիտար աղետ է, ավելին` արդեն գիտի, որ այնտեղ ցեղասպանություն է»,– վստահեցրեց Խոսրով Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 29–ին ադրբեջանական կողմը 40 տոննա ալյուր էր փորձել ուղարկել Ստեփանակերտ։ Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները դեպի Աղդամ տանող ճանապարհի այս կողմում ցույց էին իրականացրել` նշելով, որ ադրբեջանական կողմի` Աղդամով ուղարկած բեռն իրենք չեն ուզում։ Բեռները մինչև հիմա Աղդամի անցակետի մոտ են։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ երեկ հայտարարել էր, որ արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել:
Արցախի համար նախատեսված բեռներում մանկական սնունդ կա և արևային կայաններ. Փարիզի քաղաքապետ
Ըստ Հարությունյանի` Ադրբեջանն իր այդ քայլով փորձում է ցույց տալ աշխարհին, թե ինքը պատրաստակամ է, մինչդեռ դա փորձ է նպաստավոր պայմաններ ստեղծելու իր պատկերացրած ինտեգրացիայի համար, որի արդյունքում Արցախում ոչ մի հայ չի մնա։
«Անկախ նրանից` ով է ճանաչել Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում, ով` ոչ, արցախահայությունն իրեն չի տեսնում այդ կարգավիճակում։ Եվ հետո` միջազգային իրավունքի համաձայն` Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ ռազմական բիրտ գործողությունների արդյունքում հակամարտությունները չեն կարող կարգավորված լինել»,– ընդգծեց ՀՀ ԱԺ նախկին նախագահը։
Հարությունյանի համոզմամբ` Ադրբեջանն այժմ բախվում է այլ խնդրի հետ` միջազգային հիմնական խաղացողները սկսել են հասկանալ, ստիպված են ընդունել, որ կոնֆլիկտը կարգավորված չէ։
«Հիմա Ադրբեջանն այս հումանիտար բեռով փորձել է հաղթահարել այս խնդիրը, սակայն արցախահայությունը թույլ չի տա նրան` իր քողարկված այս մտադրությունն իրականացնել։ Հասկանում եք` Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետները եկել, հասել են ՀՀ, Կոռնիձոր ու անգամ` ղեկավարում են այդ բեռնափոխադրումը, Ադրբեջանն էլ ասում է` ոչ…Ի՞նչ եք կարծում` դա անհետևա՞նք է անցնելու, եվրոպական հանրությունը պիտի ասի` վայ, կներեք, չստացվե՞ց մեզ մոտ»,– նկատեց Խոսրով Հարությունյանը։
Ըստ նրա` Ադրբեջանը աստիճաբար սկսում է մնալ, այսպես ասած, «իր իսկ պրիոմի տակ»։
Նա անդրադարձավ նաև Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևի հայտարարությանը, թե հենց բացվի Աղդամի ճանապարհը, 24 ժամ անց անցանելի կլինի նաև Լաչինի միջանցքը։
«Հիքմեդ Հաջիևը թող նախ Լաչինի միջանցքը բացի, հետո` 24 ժամ անց, կխոսենք Աղդամի մասին։ Դա Գյուլնազ տատիի հեքիաթներն են, դա ընդամենը խոսքեր են»,– վստահեցրեց Հարությունյանը։
Հավելենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխաննյանն ավելի վաղ հայտարարել էին, որ գործելու է միայն 1 ճանապարհ, ու դա Լաչինի միջանցքն է։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0