https://arm.sputniknews.ru/20230830/bledi-hamazhvoghvovin-mirzvojany-mijatvovichi-het-zrucel-e-lgh-humanitar-tshgnazhami-masin-65055985.html
Բլեդի համաժողովին Միրզոյանը Միյատովիչի հետ զրուցել է ԼՂ հումանիտար ճգնաժամի մասին
Բլեդի համաժողովին Միրզոյանը Միյատովիչի հետ զրուցել է ԼՂ հումանիտար ճգնաժամի մասին
Sputnik Արմենիա
Հանդիպմանը Միրզոյանը նաև ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու... 30.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-30T10:20+0400
2023-08-30T10:20+0400
2023-08-30T10:47+0400
արարատ միրզոյան
դունյա միյատովիչ
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
սլովենիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65055728_0:131:2500:1537_1920x0_80_0_0_9e38aca95d760dc5a7b25205272cfb0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումը: Բլեդի համաժողովին մասնակցելու նպատակով Սլովենիա կատարած այցի ընթացքում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Միրզոյանը ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները՝ միաժամանակ ընդգծելով հանձնակատարի մանդատի, ԵԽ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի անխոչընդոտ իրականացումը:Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ արդյունավետ փոխգործակցությանը:Նշենք, որ օգոստոսի 28-29-ը Սլովենիայի Բլեդ քաղաքում մասնակցել է ռազմավարական համաժողովին։«Համերաշխություն հանուն գլոբալ անվտանգության» խորագրով միջոցառմանը ներկա են եղել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին, Բրազիլիայի արտգործնախարար Մարիա Լորա դա Ռոշան և այլք։
լեռնային ղարաբաղ
սլովենիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1e/65055728_139:0:2362:1667_1920x0_80_0_0_d3396d095fe41974d5070891ae64785c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, դունյա միյատովիչ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, սլովենիա
արարատ միրզոյան, դունյա միյատովիչ, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, սլովենիա
Բլեդի համաժողովին Միրզոյանը Միյատովիչի հետ զրուցել է ԼՂ հումանիտար ճգնաժամի մասին
10:20 30.08.2023 (Թարմացված է: 10:47 30.08.2023) Հանդիպմանը Միրզոյանը նաև ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումը: Բլեդի համաժողովին մասնակցելու նպատակով Սլովենիա կատարած այցի ընթացքում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ԼՂ բնակչության ծանր պայմաններն ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավիճակի հաղթահարման հրատապությունը»,– նշված է ՀՀ ԱԳ հաղորդագրության մեջ։
Միրզոյանը ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները՝ միաժամանակ ընդգծելով հանձնակատարի մանդատի, ԵԽ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի անխոչընդոտ իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ արդյունավետ փոխգործակցությանը:
Նշենք, որ
օգոստոսի 28-29-ը Սլովենիայի Բլեդ քաղաքում մասնակցել է ռազմավարական համաժողովին։
«Համերաշխություն հանուն գլոբալ անվտանգության» խորագրով միջոցառմանը ներկա են եղել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովը, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին, Բրազիլիայի արտգործնախարար Մարիա Լորա դա Ռոշան և այլք։