00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանաձորում 34-ամյա կնոջը սպանած տղամարդն անմեղսունակ է ճանաչվել

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Բաժանորդագրվել
Տղամարդ բարձր սոցիալական վտանգավորություն է ներկայացնում, ուստի հարկադրական բուժման է ուղարկվել։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Լոռիում 34-ամյա կնոջ սպանության համար մեղադրվող ամուսինը ճանաչվել է անմեղսունակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Սպանությունը տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ժամը 08։50-ի սահմաններում Վանաձորի բնակիչը զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, որ սպանել է իր կնոջը։
Պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 08։45-ի սահմաններում, ամուսինն իրենց տան բակում գտնվող տաղավարում վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է կնոջ պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 9-րդ կետով։
Պարզվել է նաև, որ տղամարդը 2021 թ.–ից տառապում է խրոնիկական հոգեկան հիվանդությամբ։ Սա հաշվի առնելով՝ նրա նկատմամբ նախաքննության ընթացքում նշանակվել են համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական և այլ փորձաքննություններ։
«Ըստ փորձագիտական եզրակացության՝ մեղադրյալը հանցանքը կատարելու պահին թեև ֆորմալ հասկացել է իր գործողությունների հակաիրավական բնույթը, դրանց քրեորեն պատժելիությունը, սակայն հաշվի առնելով նրա մոտ հուզակամային արտահայտված խանգարումները, զառանցական գաղափարների առկայությունը, դրանց հետևանքով հոգեկան գործունեության ապակազմակերպվածությունը, իր մղումների նկատմամբ կամային վերահսկողության թուլությունը, իր գործողությունների նկատմամբ կամային և ինտելեկտուալ վերահսկողություն իրականացնելու կարողությունների բացակայությունը և այլ գործոններ, նա չէր կարող գիտակցել և հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար և ղեկավարել դրանք: Ուստի՝ մեղադրյալն արարքը կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Հաշվի առնելով դեղորայքային բուժման ֆոնին պահպանվող հակասոցիալական վարքագիծը՝ տղամարդը բարձր սոցիալական վտանգավորություն է ներկայացնում։ Ուստի նա հարկադրական բուժման կարիք ունի՝ հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցային պայմաներում:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է։ Նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառվել բժշկական հսկողությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին:
Հիշեցնենք` 2022 թվականի դեկտեմբերի 25-ին գրել էինք, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Ոստիկանները տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել էին պարանոցը կտրած կնոջ դի։ Պարզվել էր, որ սպանվածը 34-ամյա Ցոլինե Մ-ն էր, իսկ սպանության մեջ կասկածվում է նրա ամուսինը՝ 38-ամյա Օնիկ Մ-ն։
Լրահոս
0