https://arm.sputniknews.ru/20230829/pjuniki-kisapashtpany-hravirvel-e-hajastani-azgajin-havaqakan-65039916.html
«Փյունիկի» կիսապաշտպանն ապաքինվելուց հետո հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
«Փյունիկի» կիսապաշտպանն ապաքինվելուց հետո հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ։ 29.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-29T18:16+0400
2023-08-29T18:16+0400
2023-09-01T16:48+0400
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
փյունիկ
հովհաննես հարությունյան
ալեքսանդր պետրակով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48368322_0:83:1000:646_1920x0_80_0_0_cf22681633beb3908f3b3705980a8772.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի, Sputnik- Խաչիկ Չախոյան. Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն ապաքինվելուց հետո հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից:Ավելի վաղ, երբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հրավիրված ֆուտբոլիստների հայտացուցակը, Հարությունյանի անունն այնտեղ բացակայում էր։Սակայն հետո վնասվածք ստացավ նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Դժվար է ասել, որ «Փյունիկի» կիսապաշտպանը հրավիրվել է Բալեկյանի փոխարեն, որովհետև այս 2 ֆուտբոլիստները խաղում են տարբեր դիրքերում։ Այդ պատճառով չի բացառվում, որ մինչև հավաքի մեկնարկը Պետրակովը կարող է ներգրավել նաև այլ ֆուտբոլիստների։Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն։Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է անցկացրած բոլոր երեք խաղերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48368322_0:0:921:691_1920x0_80_0_0_99565fe1a725d075221776d408e920fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, փյունիկ, հովհաննես հարությունյան, ալեքսանդր պետրակով
ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, փյունիկ, հովհաննես հարությունյան, ալեքսանդր պետրակով
«Փյունիկի» կիսապաշտպանն ապաքինվելուց հետո հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
18:16 29.08.2023 (Թարմացված է: 16:48 01.09.2023) Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի, Sputnik- Խաչիկ Չախոյան. Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն ապաքինվելուց հետո հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից:
Ավելի վաղ, երբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հրավիրված ֆուտբոլիստների հայտացուցակը, Հարությունյանի անունն այնտեղ բացակայում էր։
Սակայն հետո վնասվածք ստացավ նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Դժվար է ասել, որ «Փյունիկի» կիսապաշտպանը հրավիրվել է Բալեկյանի փոխարեն, որովհետև այս 2 ֆուտբոլիստները խաղում են տարբեր դիրքերում։ Այդ պատճառով չի բացառվում, որ մինչև հավաքի մեկնարկը Պետրակովը կարող է ներգրավել նաև այլ ֆուտբոլիստների։
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն։
Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է անցկացրած բոլոր երեք խաղերում։