00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարսկերենի դասավանդումը ՀՀ դպրոցներում շատ կարևոր է․ Իրանի դեսպանը՝ Անդրեասյանին

© Photo : official site of MESCS of RA Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
Բաժանորդագրվել
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրանցի գործընկերների կողմից ՀՀ բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագրի իրագործումը:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում պարսկերենի դասավանդումը ՀՀ հանրակրթական դպրոցներում շատ կարևոր է։ Այս մասին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձրագույն կրթության ոլորտում անելիքներին: Առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք կմշակեն նաև ճանապարհային քարտեզ միջբուհական համագործակցությունը զարգացնելու նպատակով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրանցի գործընկերների կողմից ՀՀ բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագրի իրագործումը:
Երկկողմ համագործակցության ուղղությամբ հատկապես ընդգծվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին 2023-2027 տարիների համար» փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը ենթադրում է մի շարք համատեղ ծրագրեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում:
Հանդիպմանը քննարկվել են նաև գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հնարավոր համագործակցությունը՝ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում:
Լրահոս
0