00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկինում էլ են առևանգումներ եղել` Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին. Անդրանիկ Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsԱնդրանիկ Քոչարյանը
Անդրանիկ Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Անդրանիկ Քոչարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քոչարյանն այն համոզմանն է, որ առևանգելով` հակառակորդը սխալ ուղի է բռնել։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Արցախյան պատերազմի ժամանակ այնպիսի զորավարների են առևանգել, ինչպիսիք են Մանվել Գրիգորյանը, Սամվել Բաբայանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից առևանգված արցախցիների դեպքերին։
Հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։
Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
«Նախկինում այնպիսի առևանգումներ են եղել, այնպիսի զորավարների են առևանգել` Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին։ Բայց մենք հաղթել ենք։ Մենք ունեցել ենք նմանատիպ ընթացք ու հաղթել ենք, եկեք չվախենանք հիմա ու չվախեցնենք մեր ժողովրդին»,– նշեց Քոչարյանը։
Քոչարյանն այն համոզմանն է, որ առևանգելով` հակառակորդը սխալ ուղի է բռնել. դրանով նրանք ստիպում են, որ մենք օր առաջ մեր անվտանգությանը վերաբերող հարցերը լուծված տեսնենք։
«Եթե գնանք մի քիչ հետ` պատկերացրեք, եթե 1990–ականներին Շուշիից այդքան չկրակեին Ստեփանակերտի վրա, մի քիչ ուրիշ պատկեր կլիներ, չէ՞։ Եթե Ադրբեջանը, երբ փլուզվում էր Սովետական Միությունը, մի փոքր այլ կերպ պատկերացներ իրավիճակը տարածաշրջանում` չէր լինի Սումգայիթ և այլն։ Այդ պատմական իրողությունները մենք մոռացել ենք` կապված մեր ժողովրդի անվտանգության հետ, այս տարածաշրջանի ու այստեղ բնակվող ազգերի անվտանգ ապրելու իրավունքի հետ։ Հիմա տեղի է ունեցել 44–օրյա պատերազմ, ունեցել ենք խոշոր անհաջողություն, որից պետք է դասեր քաղելով գնանք առաջ»,– հայտարարեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների գործառույթներին ու նրանց կատարած աշխատանքին, ապա Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, միակ լուծումն այն է, որ մեր զինված ուժերը ամեն ինչ վերցնեն իրենց վերահսկողության տակ և օր առաջ դառնան այնպիսին, ինչպիսին կային մինչ 44–օրյա պատերազմը։
«Եթե մենք 1994 թվականից հետո մեծամտայինք ու բանակը միշտ պահեինք այն վիճակին, որ միշտ պատրաստ լիներ մեր ժողովրդին պաշտպանելու»,– նկատեց նա։
Հիշեցնենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0