https://arm.sputniknews.ru/20230829/hhn-mer-merdzavvor-dashnakicneric-e-razmavarakan-gvortsynkery-haravajin-kvovkasum-rd-agn-65025590.html
ՀՀ–ն մեր մերձավոր դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ՀՀ–ն մեր մերձավոր դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ռուս-հայկական կապերը շարունակում են զարգանալ ինքնիշխանության և անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքի... 29.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-29T14:40+0400
2023-08-29T14:40+0400
2023-08-29T14:40+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579253_0:57:1600:957_1920x0_80_0_0_0d875a68abe920901ad8d5c4132611f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ պայմանագրի ստորագրման 26-ամյակի առթիվ։Գերատեսչությունը հիշեցրել է, որ 1997 թվականի այս օրը ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը: Փաստաթուղթը սկիզբ է դրել միջպետական կապերի ժամանակակից փուլին։Մտադիր ենք ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում. ՔերոբյանՀայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ամրապնդել բարեկամության և համակողմանի համագործակցության ավանդական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: Երկրները նաև պարտավորվել են փոխգործակցել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության ավելացման գործում:Հետագայում երկկողմ հարաբերությունների իրավական բազան ընդլայնվել է մինչև 200 փաստաթուղթ, համակարգված աշխատանք է տարվում դրանց գույքագրման ուղղությամբ։Ռազմական համագործակցության հարցեր են քննարկել ՌԴ ու ՀՀ պաշտպանության փոխնախարարներըԱԳՆ-ում նշել են, որ ռուս-հայկական կապերը շարունակում են զարգանալ 1997 թվականի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա: Դրանց թվում են պետական ինքնիշխանության և անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունն ու միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/18/24579253_0:0:1420:1065_1920x0_80_0_0_0e5e7f1e27124c59eb4169e29b65c073.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
ՀՀ–ն մեր մերձավոր դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ռուս-հայկական կապերը շարունակում են զարգանալ ինքնիշխանության և անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ պայմանագրի ստորագրման 26-ամյակի առթիվ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ 1997 թվականի այս օրը ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը: Փաստաթուղթը սկիզբ է դրել միջպետական կապերի ժամանակակից փուլին։
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ամրապնդել բարեկամության և համակողմանի համագործակցության ավանդական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: Երկրները նաև պարտավորվել են փոխգործակցել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության ավելացման գործում:
«Պայմանագրի ստորագրումը պայմաններ է ստեղծել ռուս–հայկական քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Հետագայում երկկողմ հարաբերությունների իրավական բազան ընդլայնվել է մինչև 200 փաստաթուղթ, համակարգված աշխատանք է տարվում դրանց գույքագրման ուղղությամբ։
ԱԳՆ-ում նշել են, որ ռուս-հայկական կապերը շարունակում են զարգանալ 1997 թվականի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա: Դրանց թվում են պետական ինքնիշխանության և անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունն ու միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։