https://arm.sputniknews.ru/20230829/hajastani-premier-liga-pjuniky-chi-partvum-u-araj-e-gnum-65009371.html
Հայաստանի Պրեմիեր լիգա. «Փյունիկը» չի պարտվում ու առաջ է գնում
Հայաստանի Պրեմիեր լիգա. «Փյունիկը» չի պարտվում ու առաջ է գնում
Sputnik Արմենիա
Հանդիպման վերջնամասում «Փյունիկը» երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթեց խոշոր՝ 3։0 հաշվով։ 29.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-29T09:54+0400
2023-08-29T09:54+0400
2023-08-29T09:54+0400
ֆուտբոլ
հայաստան
պրեմիեր լիգա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65009182_0:0:1080:608_1920x0_80_0_0_72697cac959dcdb00754a934a3f084dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Երեկ «Փյունիկ» - «Վեստ Արմենիա» խաղով ավարտվել է Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը։ Առաջնության նորեկ «Վեստ Արմենիան» մեկ ժամից մի փոքր ավելի դիմացավ փոխչեմպիոնի հետ մրցավեճում։ Հանդիպման վերջնամասում «Փյունիկը» երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթեց խոշոր՝ 3։0 հաշվով։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 11 միավոր ու միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Ընդ որում, «Փյունիկը» այս պահին առաջնությունում միակ թիմն է, որը պարտություն չի կրել։ Տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» 3։1 հաշվով հաղթանակի հասավ արդեն նախկին առաջատար «Նոայի» նկատմամբ և վաստակեց 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև «Ուրարտուն», որը արտագնա խաղում 2։0 հաշվով պարտության է մատնել «Շիրակին»։ Շարունակում է իր երկրպագուներին ուրախացնել ԲԿՄԱ-ն, որը 2։0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։ «Արարատ-Արմենիան» կիրակի օրը մրցեց «Վանի» հետ և հաղթանակի հասավ խոշոր՝ 3։0 հաշվով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1d/65009182_77:0:992:686_1920x0_80_0_0_aa1a449955620f616466e400c904ad6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, հայաստան, պրեմիեր լիգա
ֆուտբոլ, հայաստան, պրեմիեր լիգա
Հայաստանի Պրեմիեր լիգա. «Փյունիկը» չի պարտվում ու առաջ է գնում
Հանդիպման վերջնամասում «Փյունիկը» երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթեց խոշոր՝ 3։0 հաշվով։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Երեկ «Փյունիկ» - «Վեստ Արմենիա» խաղով ավարտվել է Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը։ Առաջնության նորեկ «Վեստ Արմենիան» մեկ ժամից մի փոքր ավելի դիմացավ փոխչեմպիոնի հետ մրցավեճում։ Հանդիպման վերջնամասում «Փյունիկը» երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթեց խոշոր՝ 3։0 հաշվով։ Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 11 միավոր ու միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Ընդ որում, «Փյունիկը» այս պահին առաջնությունում միակ թիմն է, որը պարտություն չի կրել։
Տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» 3։1 հաշվով հաղթանակի հասավ արդեն նախկին առաջատար «Նոայի» նկատմամբ և վաստակեց 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև «Ուրարտուն», որը արտագնա խաղում 2։0 հաշվով պարտության է մատնել «Շիրակին»։
Շարունակում է իր երկրպագուներին ուրախացնել ԲԿՄԱ-ն, որը 2։0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։ «Արարատ-Արմենիան» կիրակի օրը մրցեց «Վանի» հետ և հաղթանակի հասավ խոշոր՝ 3։0 հաշվով։