https://arm.sputniknews.ru/20230829/fifa-n-mtadir-e-vorakazrkel-ispaniaji-futbvoli-federaciaji-nakhagahin-hambujri-pattsharvov-65022700.html
ՖԻՖԱ-ն մտադիր է որակազրկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին համբույրի պատճառով
ՖԻՖԱ-ն մտադիր է որակազրկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին համբույրի պատճառով
Sputnik Արմենիա
Նման իրավիճակում 15 տարով որակազրկումը նախատեսված առավելագույն ժամկետն է։ 29.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-29T14:18+0400
2023-08-29T14:18+0400
2023-08-29T14:18+0400
ֆուտբոլ
ֆիֆա
իսպանիա
համբույր
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է 15 տարով որակազրկել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսին Իսպանիայի կանանց հավաքականի ավագ Ջենիֆեր Հերմոսոյի հետ սկանդալային համբույրի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։Հստակեցվում է, որ նման իրավիճակում 15 տարով որակազրկումը նախատեսված առավելագույն ժամկետն է։Օգոստոսի 20-ին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը հաղթեց Անգլիային (1:0): Իսպանացի ֆուտբոլիստները պատմության մեջ առաջին անգամ դարձել են մրցաշարի հաղթող։Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը, ուրախանալով ազգային հավաքականի հաղթանակով, գրկել ու համբուրել է ֆուտբոլիստ Հերմոսոյի շուրթերը։ Բազմաթիվ լրագրողներ ու երկրպագուներ քննադատել են Ռուբիալեսին՝ նրա պահվածքն անվանելով չափից դուրս։RFEF-ի ղեկավարը ներողություն է խնդրել իր պահվածքի համար, սակայն հայտարարել է, որ հրաժարական չի տա և պատրաստ է պաշտպանվել դատարանում։Օգոստոսի 26-ին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն Ռուբիալեսին ժամանակավոր հեռացրել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, ֆիֆա, իսպանիա, համբույր
ֆուտբոլ, ֆիֆա, իսպանիա, համբույր
ՖԻՖԱ-ն մտադիր է որակազրկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին համբույրի պատճառով
Նման իրավիճակում 15 տարով որակազրկումը նախատեսված առավելագույն ժամկետն է։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է 15 տարով որակազրկել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսին Իսպանիայի կանանց հավաքականի ավագ Ջենիֆեր Հերմոսոյի հետ սկանդալային համբույրի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հստակեցվում է, որ նման իրավիճակում 15 տարով որակազրկումը նախատեսված առավելագույն ժամկետն է։
Օգոստոսի 20-ին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը հաղթեց Անգլիային (1:0): Իսպանացի ֆուտբոլիստները պատմության մեջ առաջին անգամ դարձել են մրցաշարի հաղթող։
Մրցանակաբաշխության ժամանակ Ռուբիալեսը, ուրախանալով ազգային հավաքականի հաղթանակով, գրկել ու համբուրել է ֆուտբոլիստ Հերմոսոյի շուրթերը։ Բազմաթիվ լրագրողներ ու երկրպագուներ քննադատել են Ռուբիալեսին՝ նրա պահվածքն անվանելով չափից դուրս։
RFEF-ի ղեկավարը ներողություն է խնդրել իր պահվածքի համար, սակայն հայտարարել է, որ հրաժարական չի տա և պատրաստ է պաշտպանվել դատարանում։
Օգոստոսի 26-ին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն Ռուբիալեսին ժամանակավոր հեռացրել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։