https://arm.sputniknews.ru/20230829/erevani-avtvomvobilneri-lcavvorman-kajany-tarinervov-gvortsel-e-aporini-datakhazutjun-65013052.html
Երևանում ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներով գործել է ապօրինի․ դատախազություն
Երևանում ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներով գործել է ապօրինի․ դատախազություն
Sputnik Արմենիա
Լցակայանը պետական գրանցման վկայականի բացակայության պայմաններում ունեցել է գործունեության թույլտվություն՝ տվյալ ժամանակաշրջանում վարչական շրջանի ղեկավարի... 29.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-29T11:46+0400
2023-08-29T11:46+0400
2023-08-29T11:46+0400
բենզալցակայան
երևան
քրեական գործ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակին հարակից ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ, տարիներ շարունակ «Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից իրականացվել է հեղուկ վառելիքի վաճառքի գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ շահագործվել է «Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից, իսկ 2018-2021 թվականներին՝ «Էլֆ-Գրուպ» ՍՊ ընկերության կողմից:Ուսումնասիրությամբ պարզվել է, որ լցակայանը համապատասխան փորձագետների կողմից ստացել է փորձաքննական դրական եզրակացություններ, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի բացակայության պայմաններում՝ ունեցել է գործունեության թույլտվություն՝ տվյալ ժամանակաշրջանում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից։ 2022–ին լցակայաններում հայնաբերված 68 խախտումներից միայն 5-ն է առնչվել թերլիցքավորումներին2023 թվականի օգոստոսի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:2023 թվականի օգոստոսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշոնեական անփութություն) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենզալցակայան, երևան, քրեական գործ, հհ դատախազություն
բենզալցակայան, երևան, քրեական գործ, հհ դատախազություն
Երևանում ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներով գործել է ապօրինի․ դատախազություն
Լցակայանը պետական գրանցման վկայականի բացակայության պայմաններում ունեցել է գործունեության թույլտվություն՝ տվյալ ժամանակաշրջանում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակին հարակից ինքնակամ զավթված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց քաղաքաշինական ու նախագծային որևէ փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների կոպիտ խախտմամբ, տարիներ շարունակ «Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից իրականացվել է հեղուկ վառելիքի վաճառքի գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, որ տնտեսվարողը հողատարածքի նկատմամբ չի ունեցել որևէ իրավունք, լցավորման կայանը տեղադրել է թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության պայմաններում՝ ինքնակամ։ Բացի այդ, ավտոմոբիլների լցավորման կայանի դիմացի հատվածում գտնվող հասարակական շինությունը 25 մետրի փոխարեն եղել է 14 մետր հեռավորությամբ, իսկ վառելիքի 2 տարողությունները՝ 12 տոննա ընդհանուր ծավալով, տեղադրված են եղել այգու տարածքում` արհեստական խոտածածկով քողարկված։
Ավտոմոբիլների լցավորման կայանը տարիներ շարունակ շահագործվել է «Գոռ Էվինյան» ԱՁ-ի կողմից, իսկ 2018-2021 թվականներին՝ «Էլֆ-Գրուպ» ՍՊ ընկերության կողմից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ լցակայանը համապատասխան փորձագետների կողմից ստացել է փորձաքննական դրական եզրակացություններ, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի բացակայության պայմաններում՝ ունեցել է գործունեության թույլտվություն՝ տվյալ ժամանակաշրջանում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից։
2023 թվականի օգոստոսի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի օգոստոսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշոնեական անփութություն) և 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։