00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր երեխաները հետ են գալու, ու միայն 1 ճանապարհ է լինելու` Լաչինով. Արայիկ Հարությունյան

© Photo : press office of the President of ArtsakhԱրայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Արայիկ Հարությունյան
Բաժանորդագրվել
Արցախի նախագահն առևանգված 3 երիտասարդների ծնողներին այսօր առավոտյան իր մոտ հանդիպման է հրավիրել։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Առևանգված 3 երիտասարդները շատ կարճ ժամանակում կվերադարձվեն Ստեփանակերտ։ Նման խոստում է հնչեցրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` գիշերը ուշ ելույթ ունենալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Հարությունյանը արցախցիների հետ հանդիպման էր դուրս եկել Ազգային ժողովում ընդլայնված նիստից հետո, որի ժամանակ հանդիպել էր նաև քաղաքական, հասարակական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։ Նիստ–քննարկումը մոտ 6 ժամ էր տևել։

«Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ` առանց բարձրաձայնելու։ Ես կփորձեմ առաջին հերթին կապ ստեղծել, որպեսզի խոսենք մեր բալիկների հետ, և նրանց ներկայությամբ ստանանք հստակ օր, որը շատ երկար չի լինելու, շատ կարճ է լինելու, որ նրանք տեղ են հասնելու։ Եվ անձամբ նրանք կլսեն այն պաշտոնյայի անունից, ով բերելու է և մեր բալիկներին թողնելու է Ստեփանակերտում։ Ես դա երաշխավորում եմ»,- հայտարարել է Հարությունյանը։

Նա առևանգված երիտասարդների ծնողներին խնդրել է օգոստոսի 29-ի առավոտյան ժամը 9-ին լինել Արցախի նախագահական նստավայրում։ Շեշտեց, որ դրանից են կախված հետագա քայլերը։
Հարությունյանը նաև որոշ մանրամասներ է հայտնել ԱԺ–ում տեղի ունեցած քննարկումից։ Նրա խոսքով` քննարկվել է ճանապարհի բացման խնդիրը, հացի պակասը, նաև նախագահի պաշտոնում իր մնալ–չմնալու հարցը։ Առաջիկա օրերին հարցը քննարկվելու է ավելի նեղ կազմով։ Արայիկ Հարությունյանը շեշտեց` կորոշեն, եթե պետք լինի, հրաժարական կտա։
Շեշտել է` ինչ վերաբերում է ճանապարհի հարցին, ապա գործելու է միայն 1 ճանապարհ, ու դա Լաչինի միջանցքն է։
Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ ծափահարել են։
Հարությունյանն անդրադարձել է Արցախի առջև ծառացած խնդիրներին։
Անթույլատրելի է 120 հազար մարդու պաշարման մեջ պահելը. Միրզոյանը` սլովենացի պաշտոնակցին
«Սով, ամեն ինչի պակաս, մեր հղի կանայք կորցնում են չծնված երեխաներին, մահվան ամեն 3-րդ դեպք թերսնման հետևանքով է։ Ինչի՞ ենք ուշացել, դուք կարող եք վիրավորել ինձ, հայհոյել, քննադատել, ուղղակի ուզում եմ ներողամիտ լինեք։ Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին` գերտերություններին, ՄԱԿ-ին, հասել է մի իրավիճակ, որ շատ երկար ենք քննարկել, միասնական որոշում չենք կայացրել»,- ասել Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։
Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Լրահոս
0