00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այնքան էլ լավ նշան չէ. «Ռոսսոտրուդնիչեստվոն»` Կրիվոպուսկովի մուտքը ՀՀ արգելելու մասին

© Sputnik / Нина ЗотинаՎիկտոր Կրիվոպուսկով
Վիկտոր Կրիվոպուսկով - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Բաժանորդագրվել
Եվգենի Պրիմակովի խոսքով` դա, սակայն, որևէ կերպ չի ազդել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի աշխատանքի վրա։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը հանրապետություն ՀՀ իշխանությունների կողմից մերժելը «այնքան էլ լավ նշան չէ»։ Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։
«Դա այնքան էլ լավ նշան չէ, և լավ չէ ոչ այնքան մեր նախկին գործընկերոջ կենսագրության առումով, որը ղեկավարում էր մեր մշակութային կենտրոնը դեռ մինչև իմ «Ռոսսոտրուդնիչեստվո» գալը, այլ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի իշխանության վերաբերմունքի տեսանկյունից»,–ասել է նա։
Միևնույն ժամանակ Պրիմակովը նշել է, որ դա որևէ կերպ չի ազդել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի աշխատանքի վրա։ Նրա խոսքով` ներկայացուցչությունը հաջող գործունեություն է ծավալում Հայաստանում։
Հայաստանն ակնկալում է հարգանք իր նկատմամբ. Փաշինյանը` անցանկալի անձանց մասին
«Մենք աշխատում ենք, ՌԴ–ում սովորելու համար ուսանողներ ենք հավաքում, փառատոներ, համերգներ են անցկացվում։ Վերջերս Հայաստանի տարբեր քաղաքներում բավական հաջող ֆուտբոլոյին մրցաշարեր անցկացվեցին մանկական թիմերի համար, երեխաները հիացած էին։ Հայաստանում մեր ներկայացուցչությունը, կարծում եմ, հաջողակներից մեկն է», – ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը։
Ինչպես օգոստոսի 24-ին հայտնել էր ինքը` Կրիվոպուսկովը, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը մերժել էր նրա մուտքը Հայաստան։ Հայաստանի պատշոնական մարմինները դեռ չեն մեկնաբանում այս միջադեպը։ Ավելի վաղ հայ սահմանապահները հրաժարվել էին երկիր մուտք տրամադրել News Media հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին, ինչպես նաև Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։
Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ–ին հայտնել էր, որ Ռուսաստանին տհաճորեն զարմացրել է Կրիվոպուսկովի հետ կապված իրավիճակը։ Աղբյուրի խոսքով` ՀՀ իշխանություններն այդ որոշման պատճառը չեն պարզաբանել, իսկ Կրիվոպուսկովը նախատեսում էր մասնակցել հանրապետությունում ստեղծված հայ–ռուսական բարեկամության ընկերության շնորհանդեսին։
2009-2013 թվականներին Կրիվոպուսկովը զբաղեցրել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը։ Նա Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ է, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, պարգևատրվել է ԵՊՀ–ի և Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալներով։
Լրահոս
0