00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վազգեն Մանուկյանը բաց նամակով համախմբման կոչ է արել և դիմել համախոհներին

© Sputnik / Asatur YesayantsՎազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Բաժանորդագրվել
ԱԺՄ կուսակցության առաջնորդն իր նամակում նշել է երեք սկզբունք, որոնց պաշտպանության և առաջ տանելու համար պետք է համախմբվել և սեպտեմբերի 2–ին մասնակցել հանրահավաքին։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Այժմ դրված է ոչ միայն Արցախի հարցը, այլև մեր պետությունն ու ողջ հայությունն է կանգնած ոչնչացման վտանգի առաջ։ «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին և ներկա անդամներին ու համախոհներին ուղղված բաց նամակում այս մասին ասել է կուսակցության նախագահ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Նրա համոզմամբ` այս վճռորոշ պահին կրկին բոլորիս համախմբվածությունն է պահանջվում։ Այդ նպատակով նա մատնանշում է հետևյալ երեք հիմնական սկզբունքը, որոնք անհրաժեշտ է առաջ տանել և պաշտպանել։
1.
Կառուցել անկախ, ինքնիշխան, իր անվտանգային համակարգով պաշտպանված պետություն։
2.
Ստեղծել բոլորին միավորող ներքին մթնոլորտ՝ հիմնված մեր ազգային արժեքների, մեր հարուստ պատմության ու հպարտության վրա։ Կրթական համակարգ, որը մեր երիտասարդներին պետք է տա ժամանակակից գիտելիքներ։
3.
Պաշտպանել մեր հայրենակից արցախցիների անկախության ձգտման պահանջը՝ ոչ միայն մարդասիրական և ազգերի ինքնորոշման սկզբունքներից ելնելով, այլ գիտակցելով, որ Արցախը պատմական հայկական տարածք է՝ հազարամյակների ընթացքում բնակեցված բնիկ հայ բնակչությամբ։
«Մեզանից ոմանք մինչև 1988 թվականը, իսկ բոլորս միասին՝ 1988 թվականից սկսած, պայքարել ենք հանուն ազատության և ազգային գաղափարների։ Այդ պայքարի ընթացքում մենք զոհաբերել ենք մեզ, անցել բանտերով, ռազմաճակատներով, քաղաքական բուռն պայքարներով՝ իրականացնելու այդ 3 պարզ սկզբունքը»,– նշել է նա։
Ըստ Մանուկյանի` Հայաստանում իշխանության անթաքույց ջանքերով միաժամանակ քանդվում են այս 3 սկզբունքները։
Այդ իսկ պատճառով նա իր գաղափարակից գործընկերներին ու համախոհներին կոչ է արել սեպտեմբերի 2-ին գնալ Ազատության հրապարակ և ակտիվորեն մասնակցել ի պաշտպանություն Արցախի հանրահավաքին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0