https://arm.sputniknews.ru/20230828/hh-um-e-hndkastani-azgajin-pashtpanakan-qvoleji-patvirakutjuny-nranc-yndunel-e-asrjany-64985715.html
Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՀՀ ՊՆ–ում
Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՀՀ ՊՆ–ում
Sputnik Արմենիա
Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը և մի շարք այլ ոլորտների... 28.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-28T16:37+0400
2023-08-28T16:37+0400
2023-08-28T16:38+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հնդկաստան
էդվարդ ասրյան
պատվիրակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1c/64983781_0:67:1280:787_1920x0_80_0_0_269bb6a8f10426a97c36ad4681277862.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը Հայաստան է ժամանել, հանդիպել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Պատվիրակությունը գլխավորում է քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Կազմում ընդգրկված են Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներ:«Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ»,– ասված է հաղորդագրությունում:Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1c/64983781_0:0:1138:853_1920x0_80_0_0_2e8ee31e8f0833aa2e004516d7fb34fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), հնդկաստան, էդվարդ ասրյան, պատվիրակություն
հհ պաշտպանության նախարարություն (պն), հնդկաստան, էդվարդ ասրյան, պատվիրակություն
Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը. հանդիպում ՀՀ ՊՆ–ում
16:37 28.08.2023 (Թարմացված է: 16:38 28.08.2023) Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը Հայաստան է ժամանել, հանդիպել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակությունը գլխավորում է քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Կազմում ընդգրկված են Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներ:
«Պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ»,– ասված է հաղորդագրությունում:
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում
Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության անդամները ՀՀ ՊՆ–ում
Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ: