https://arm.sputniknews.ru/20230828/hh-erkarazhamket-varkajin-varkanishy-sp-global-ratingsy-bardzracrel-e-64974647.html
ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է
ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է
Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսությանը օգուտ են բերել նաև ֆինանսական զգալի ներհոսքերը` հատկապես ՌԴ–ից դրամական փոխանցումների հաշվին։ 28.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-28T12:47+0400
2023-08-28T12:47+0400
2023-08-28T13:07+0400
հայաստան
տնտեսություն
վարկ
վարկանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1c/64971964_0:314:1601:1214_1920x0_80_0_0_cfe0040ff800d704125f428b6b188433.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Standard & Poor's Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն արտարժույթով և ազգային արժույթով «B+»–ից բարձրացրել է մինչև «BB–»։ Տեղեկությունը հայտնում է S&P Global Ratings–ի պաշտոնական կայքը։Միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումը գնահատվել է «կայուն»։ Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը, մյուս կողմից` արտաքին տնտեսական չափավոր ցուցանիշները և աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը:«Հայաստանի ՀՆԱ-ի աճը, ինչպես նաև նրա ֆինանսական և արտաքին առևտրի ցուցանիշներն արդեն բարելավվել են մինչև ռուս–ուկրաինական հակամարտությունը։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում ՀՆԱ-ի իրական աճը կմնա համեմատաբար բարձր»,– ասված է հաղորդագրության մեջ։Ինչպես նշում է գործակալությունը, 2022 թ. ՀՀ ՀՆԱ-ն աճել է 12,6 տոկոսով։ Երկրի տնտեսության զգալի աճը S&P-ն կապում է ՌԴ–ից զանգվածային միգրացիայի հետ, որի զգալի մասը երիտասարդ որակավորված ՏՏ մասնագետներ են:«Հմուտ աշխատուժի ներհոսքը` զուգորդված օտարերկրացիներին պատկանող ավելի քան 1000 ընկերությունների ստեղծման հետ, զգալի ներդրում եղել ՀՀ ՏՏ ոլորտի աճի մեջ։ Այն 2022 թ. աճել է 51%–ով։ Հայաստանի տնտեսությանը օգուտ են բերել նաև ֆինանսական զգալի ներհոսքերը` հատկապես ՌԴ–ից դրամական փոխանցումները։ ՌԴ–ից դրամական փոխանցումների համախառն ներհոսքը 2022 թ. ապահովել է ՀՀ ՀՆԱ–ի 18,4%–ը՝ 2021 թ. 6,2%–ի համեմատ»,– ասված է S&P–ի գնահատականի մեջ։Միժամանակ նշվում է, որ ՌԴ–ից դրամական փոխանցումների ծավալը վերջին ամիսներին սկսել է կայունանալ և ակնկալվում է, որ միտումը կշարունակվի՝ հաշվի առնելով, որ ներգաղթի հոսքերը թուլացել են: Ռուսաստանից միգրացիոն ներհոսքը աջակցել է նաև ՀՀ հանրային սննդի, անշարժ գույքի և տրանսպորտի ոլորտներում աճին:Վարկանիշային գործակալությունից հիշեցնում են, որ ՌԴ–ն շարունակում է մնալ Հայաստանի առանցքային առևտրային գործընկերը։ 2021 թ. ՌԴ–ին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 28%–ը, որը 2022 թ. աճել է մինչև 45%։«Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների բացակայության պատճառով, պարզ չէ, թե արտահանման աճի որ մասն է բաժին ընկնում ՀՀ–ին, իսկ որը՝ այլ երկրներից վերաարտահանմանը։ Դեպի ՌԴ արտահանման ծավալները սկսել են կայունանալ:Ինչպես նշում է գործակալությունը, 2022 թ. գերազանց արդյունքներից հետո ակնկալվում է, որ ՀՀ-ի տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն, սակայն 2023 թ. կմնան բարձր՝ 7,5% մակարդակում:«Բացառությամբ էքստրեմալ սցենարների, ինչպիսին է, օրինակ` Ադրբեջանի հետ ռազմական նոր հակամարտությունը, ՀՀ տնտեսական աճի հեռանկարներն առաջիկա տարիներին կմնան կայուն»,– նշում են գործակալության վերլուծաբանները և կանխատեսում 2024-2026 թթ. համար տարեկան միջինը 4 տոկոս տնտեսական աճ:Տնտեսական աճի չափավոր այս դանդաղումը S&P–ն բացատրում է արտաքին պահանջարկի թուլացմամբ, ֆինանսական պայմանների վատթարացմամբ և կապիտալի և միգրանտների ներհոսքի տեմպերի անկմամբ:Նշենք, որ 2023 թ. հուլիսի 30–ին էլ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն էր վերանայել Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-»` կայուն հեռանկարով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1c/64971964_0:14:1601:1214_1920x0_80_0_0_3161c81a9a4ec96011c532f62bcfba11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, վարկ, վարկանիշ
հայաստան, տնտեսություն, վարկ, վարկանիշ
ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է
12:47 28.08.2023 (Թարմացված է: 13:07 28.08.2023) Հայաստանի տնտեսությանը օգուտ են բերել նաև ֆինանսական զգալի ներհոսքերը` հատկապես ՌԴ–ից դրամական փոխանցումների հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Standard & Poor's Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն արտարժույթով և ազգային արժույթով «B+»–ից բարձրացրել է մինչև «BB–»։ Տեղեկությունը հայտնում է
S&P Global Ratings–ի պաշտոնական կայքը։
Միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումը գնահատվել է «կայուն»։ Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը, մյուս կողմից` արտաքին տնտեսական չափավոր ցուցանիշները և աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը:
Գործակալությունը վերանայել և բարելավել է նաև արտարժույթի փոխարկման և փոխարկման ռիսկի իր գնահատականը հայաստանյան ոչ ռեզիդենտ վարկառուների համար՝ «BB–»–ից մինչև «BB»:
«Հայաստանի ՀՆԱ-ի աճը, ինչպես նաև նրա ֆինանսական և արտաքին առևտրի ցուցանիշներն արդեն բարելավվել են մինչև ռուս–ուկրաինական հակամարտությունը։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում ՀՆԱ-ի իրական աճը կմնա համեմատաբար բարձր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է գործակալությունը, 2022 թ. ՀՀ ՀՆԱ-ն աճել է 12,6 տոկոսով։ Երկրի տնտեսության զգալի աճը S&P-ն կապում է ՌԴ–ից զանգվածային միգրացիայի հետ, որի զգալի մասը երիտասարդ որակավորված ՏՏ մասնագետներ են:
«Հմուտ աշխատուժի ներհոսքը` զուգորդված օտարերկրացիներին պատկանող ավելի քան 1000 ընկերությունների ստեղծման հետ, զգալի ներդրում եղել ՀՀ ՏՏ ոլորտի աճի մեջ։ Այն 2022 թ. աճել է 51%–ով։ Հայաստանի տնտեսությանը օգուտ են բերել նաև ֆինանսական զգալի ներհոսքերը` հատկապես ՌԴ–ից դրամական փոխանցումները։ ՌԴ–ից դրամական փոխանցումների համախառն ներհոսքը 2022 թ. ապահովել է ՀՀ ՀՆԱ–ի 18,4%–ը՝ 2021 թ. 6,2%–ի համեմատ»,– ասված է S&P–ի գնահատականի մեջ։
Միժամանակ նշվում է, որ ՌԴ–ից դրամական փոխանցումների ծավալը վերջին ամիսներին սկսել է կայունանալ և ակնկալվում է, որ միտումը կշարունակվի՝ հաշվի առնելով, որ ներգաղթի հոսքերը թուլացել են: Ռուսաստանից միգրացիոն ներհոսքը աջակցել է նաև ՀՀ հանրային սննդի, անշարժ գույքի և տրանսպորտի ոլորտներում աճին:
2022 թ. երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,67 մլն, որը դեռևս մոտ 14%–ով ցածր է 2019 թ. մակարդակից: «Չնայած վերջին շրջանում ՀՀ դրամի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորմանը, ինչը հանգեցրել է զբոսաշրջիկների գնողունակության նվազմանը, ակնկալվում է, որ զբոսաշրջության մակարդակը կմնա բարձր»,– վստահեցնում են S&P վերլուծաբանները։
Վարկանիշային գործակալությունից հիշեցնում են, որ ՌԴ–ն շարունակում է մնալ Հայաստանի առանցքային առևտրային գործընկերը։ 2021 թ. ՌԴ–ին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 28%–ը, որը 2022 թ. աճել է մինչև 45%։
«Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների բացակայության պատճառով, պարզ չէ, թե արտահանման աճի որ մասն է բաժին ընկնում ՀՀ–ին, իսկ որը՝ այլ երկրներից վերաարտահանմանը։ Դեպի ՌԴ արտահանման ծավալները սկսել են կայունանալ:
Ինչպես նշում է գործակալությունը, 2022 թ. գերազանց արդյունքներից հետո ակնկալվում է, որ ՀՀ-ի տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն, սակայն 2023 թ. կմնան բարձր՝ 7,5% մակարդակում:
«Բացառությամբ էքստրեմալ սցենարների, ինչպիսին է, օրինակ` Ադրբեջանի հետ ռազմական նոր հակամարտությունը, ՀՀ տնտեսական աճի հեռանկարներն առաջիկա տարիներին կմնան կայուն»,– նշում են գործակալության վերլուծաբանները և կանխատեսում 2024-2026 թթ. համար տարեկան միջինը 4 տոկոս տնտեսական աճ:
Տնտեսական աճի չափավոր այս դանդաղումը S&P–ն բացատրում է արտաքին պահանջարկի թուլացմամբ, ֆինանսական պայմանների վատթարացմամբ և կապիտալի և միգրանտների ներհոսքի տեմպերի անկմամբ:
Նշենք, որ 2023 թ. հուլիսի 30–ին էլ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն էր վերանայել Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-»` կայուն հեռանկարով: