https://arm.sputniknews.ru/20230828/gishery-krakel-en-arcakhi-nakhagahi-nstavajri-ughghutjamb-64976836.html
Գիշերը կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
Գիշերը կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Բերման են ենթարկվել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացի։ 28.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-28T13:35+0400
2023-08-28T13:35+0400
2023-08-28T13:37+0400
արցախ
արցախի նախագահ արայիկ հարությունյան
կրակոց
ստեփանակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/838/89/8388983_0:67:2000:1192_1920x0_80_0_0_5bd92f6518328cdb14697c7811699453.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երեկ գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։Նշվում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբ Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու։Նրանք Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 40–ամյա Տ.Հ.-ն և 42-ամյա Ա. Ա.-ն են։«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ, վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրությունում:Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/838/89/8388983_160:0:1840:1260_1920x0_80_0_0_33acacbc2e12638cb898ab54859a6544.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, կրակոց, ստեփանակերտ
արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, կրակոց, ստեփանակերտ
Գիշերը կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ
13:35 28.08.2023 (Թարմացված է: 13:37 28.08.2023) Բերման են ենթարկվել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացի։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երեկ գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ: Այս մասին
հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբ Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու։
Նրանք Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 40–ամյա Տ.Հ.-ն և 42-ամյա Ա. Ա.-ն են։
«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ, վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրությունում:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։