00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան 200մլն եվրո կծախսի խաղողի այգիները հատելու և գինու արտադրությունը կրճատելու համար

© Photo : Unsplash / Jean-Paul TRIVELԽաղողի այգիներ Ֆրանսիայում
Խաղողի այգիներ Ֆրանսիայում - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Խաղողի այգիներ Ֆրանսիայում
Բաժանորդագրվել
Այս տարի Իսպանիայում գինու սպառումը նվազել է 10%-ով, Ֆրանսիայում ՝ 15%-ով, Գերմանիայում՝ 22%-ով և Պորտուգալիայում՝ 34%-ով:
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ 200 մլն եվրո կծախսի արտադրողներին աջակցելու և խաղողի այգիները հատելու համար։ Տեղեկությունը հայտնում France 24-ը:
Հրատարակությունը նշում է, որ Ֆրանսիայի մի քանի խոշոր գինեգործական շրջաններ, հատկապես Բորդոյի հայտնի շրջանը, դժվարություններ ունեն սպառման փոփոխության ու Covid-19-ի հետևանքների հետ կապված բարդ խնդիրների պատճառով:
Տեղական ֆերմերների միության տվյալներով՝ գինու պահանջարկի անկումը հանգեցրել է գերարտադրության, գների կտրուկ անկման, և Բորդոյի տարածաշրջանի յուրաքանչյուր երրորդ գինեգործի համար ֆինանսական լուրջ դժվարություններ են առաջ եկել:
Այդ նպատակով 160 մլն եվրոյի չափով նախնական գումարը Ֆրանսիայի կառավարության կողմից ավելացվել է մինչև 200 մլն եվրոյի: Այս մասին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության նախարար Մարկ Ֆեսնոն:
Գումարն ուղղվել է գների անկումը կանգնեցնելուն և գինեգործներին եկամտի աղբյուրներ գտնելուն հնարավորություն տալուն։ Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ արդյունաբերությունը պետք է «նայի դեպի ապագա, մտածի սպառման փոփոխությունների մասին... և հարմարվի»:
Հարավ–արևմտյան Լանգեդոկ շրջանը՝ երկրի ամենամեծ գինեգործական մասը, որը հայտնի է իր հարուստ կարմիր գինիներով, նույնպես մեծապես տուժել է այս ալկոհոլային խմիչքի պահանջարկի անկումից:
«Մենք չափազանց շատ ենք արտադրում, իսկ վաճառքի գինը ցածր է արտադրության գնից, ուստի գումար ենք կորցնում», — AFP-ին ասել է Լանգեդոկ գինու արտադրողների ասոցիացիայի խոսնակ Ժան-Ֆիլիպ Գրանիեն:
Գյուղատնտեսության նախարարությունը նաև հունիսին հայտարարել է, որ 57 միլիոն եվրո է հատկացնում Բորդոյի շրջանում շուրջ 9500 հեկտար խաղողի այգիների հատումը ֆինանսավորելու համար, մինչդեռ պետական այլ միջոցներ հասանելի են այլ մթերքի, օրինակ՝ ձիթապտղի արտադրությունը խրախուսելու համար:
Հունիսին, հաստատելով արտակարգ օգնությունը ոլորտին, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այս տարի գինու սպառումը նվազել է 7%- ով Իտալիայում, 10%-ով Իսպանիայում, 15%-ով Ֆրանսիայում, 22% -ով Գերմանիայում և 34%-ով Պորտուգալիայում:
Հանձնաժողովը հայտնել է, որ ամենից շատ տուժել են խաղողի այգիները, որոնք կարմիր և վարդագույն գինիներ են արտադրում Ֆրանսիայի, Իսպանիայի ու Պորտուգալիայի որոշ շրջաններում:
Լրահոս
0