https://arm.sputniknews.ru/20230828/eghbajry-paterazmic-voghj-het-ekav-isk-armeny-khaghagh-pajmannerum-zvohvec-35-amis-er-mnacel-64976187.html
Եղբայրը պատերազմից ողջ հետ եկավ, իսկ Արմենը խաղաղ պայմաններում զոհվեց. 3,5 ամիս էր մնացել
Եղբայրը պատերազմից ողջ հետ եկավ, իսկ Արմենը խաղաղ պայմաններում զոհվեց. 3,5 ամիս էր մնացել
Sputnik Արմենիա
Երեկ ՀՀ ՊՆ N զորամասում հրազենային մահացու վիրավորում են ստացել զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։ 28.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-28T13:28+0400
2023-08-28T13:28+0400
2023-08-28T13:31+0400
զինծառայող
բանակ
զոհ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59465871_0:67:1024:643_1920x0_80_0_0_2bd413513400a9618b1d67c441cd97d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում երեկ մահացու հրազենային վիրավորում ստացած Արմեն Խաչատրյանը Աբովյան քաղաքից էր ծառայությանը մնացել էր 3,5 ամիս։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա բարեկամներից մեկը։Արմենն ինքն էլ խոհարարական կուրսեր էր ավարտել։Ի դեպ, Արմեն Խաչատրյանի եղբայրը 44–օրյա պատերազմի մասնակից է եղել։«Նա պատերազմից ողջ–առողջ հետ եկավ, իսկ Արմենը խաղաղ պայմաններում զոհվեց»,– ասաց բարեկամը։Մյուս զինվորը, որն ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների կրակել է դիրքի ավագ Արմեն Խաչատրյանին վրա, ապա ինքնասպան եղել, Արտյոմ Հայկազյանն էր։ Նա Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից էր։Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ` օգոստոսի 27-ին հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։ՀՀ ՔԿ–ից հայտնել էին, զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում հոդվածով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59465871_145:0:1024:659_1920x0_80_0_0_b805e04654cd986bdc6e7b1379a8e159.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, բանակ, զոհ, հայաստան
զինծառայող, բանակ, զոհ, հայաստան
Եղբայրը պատերազմից ողջ հետ եկավ, իսկ Արմենը խաղաղ պայմաններում զոհվեց. 3,5 ամիս էր մնացել
13:28 28.08.2023 (Թարմացված է: 13:31 28.08.2023) Երեկ ՀՀ ՊՆ N զորամասում հրազենային մահացու վիրավորում են ստացել զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում երեկ մահացու հրազենային վիրավորում ստացած Արմեն Խաչատրյանը Աբովյան քաղաքից էր ծառայությանը մնացել էր 3,5 ամիս։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց նրա բարեկամներից մեկը։
«Ծնողները աշխատանքի բերումով ՌԴ–ում էին` նրանք խոհարարներ են, մի քանի օրով եկել էին Հայաստան, բարեկամներից մեկի հարսանիքին մասնակցելու համար։ Այս պահին դեռ այստեղ են»,– ասաց նա։
Արմենն ինքն էլ խոհարարական կուրսեր էր ավարտել։
Ի դեպ, Արմեն Խաչատրյանի եղբայրը 44–օրյա պատերազմի մասնակից է եղել։
«Նա պատերազմից ողջ–առողջ հետ եկավ, իսկ Արմենը խաղաղ պայմաններում զոհվեց»,– ասաց բարեկամը։
Մյուս զինվորը, որն ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների կրակել է դիրքի ավագ Արմեն Խաչատրյանին վրա, ապա ինքնասպան եղել, Արտյոմ Հայկազյանն էր։ Նա Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից էր։
Արտյոմը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին։ Նա ուներ երկու քույր, տան միակ տղան էր։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ երեկ` օգոստոսի 27-ին հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։
ՀՀ ՔԿ–ից
հայտնել էին, զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում հոդվածով։