00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյանը պատրաստվում է միջնորդել դատարանին նիստն անցկացնել դռնբաց ռեժիմով

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Տոնոյանի դատական նիստ
Դավիթ Տոնոյանի դատական նիստ - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Դավիթ Տոնոյանի դատական նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախկին նախարարի փաստաբանական խումը նշում է, որ դատարանը միտումնավոր է հետաձգում Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդության քննարկումը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստվում է 29.08.2023 թ. հերթական դատական նիստում միջնորդել դատարանին քննությունն իրականացնել դռնբաց ռեժիմով: Ինչպես նշվում է Տոնոյանի պաշտպանական խմբի հերթական հայտարարության մեջ, միջնորդությունն արվում է նախկին ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով։
Նշվում է, որ Դավիթ Տոնոյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում դատարանի կողմից արդեն հարցաքննվել են բոլոր վկաները և 2 ամբաստանյալ։ Որևէ վկայի կողմից Տոնոյանի և մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավորող որևէ ցուցմունք չի տրվել:
«Ակնհայտ էր, որ Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ էր մոգոնել նոր հիմք, քանի որ դատակոչված վկաներին հարցաքննելուց հետո Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու հիմքերը սպառվում էին և դատարանը ստիպված էր լինելու ազատել նրան կալանքից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փաստաբանական խումբը հիշեցնում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդության քննության արդյունքում կայացվել է դատական ակտ, որով Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքերին ավելացվել է նաև ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածը, որը զուրկ էր որևէ հիմնավորումից։
«Ասվածը հաստատվել ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 27.07.2023 թվականի որոշմամբ, որով դատարանի կողմից մասնակի բավարարվեց Դավիթ Տոնոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտը 08.08.2023 թվականից փոխանցվել է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ «Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Դոլմազյանի, պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն ապահովվել այդ միջնորդության անհապաղ քննությունը: Այլ կերպ, դատարանը պարտավոր էր Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո անմիջապես՝ սեղմ ժամկետում ձեռնամուխ լինել Վերաքննիչ դատարանի որոշման պահանջների կատարմանը, այն է` Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը քննարկելուն»,–նշում են փաստաբանները:
Մինչդեռ, դատավոր Դոլմազյանի կողմից Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո արդեն տեղի է ունեցել 3 դատական նիստ, սակայն դատարանը դեռևս չի քննարկել միջնորդությունը` այլ դատական նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառաբանություններով չավարտելով ամբաստանյալի հարցաքննությունը և դրանով փաստացի հետաձգելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջի կատարումը։
«Վերոգրյալով պայմանավորված առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ դատարանը միտումնավոր է հետաձգում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումը՝ մինչև դատախազության կողմից ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելն ու վճռաբեկ դատարանում Դավիթ Տոնոյանի համար նշված հարցի կանխատեսելի անբարենպաստ լուծումը»,–ասված է հայտարարության մեջ։
Փաստաբանական խումբը հիշեցնում է, որ Դավիթ Տոնոյանը դատավարության առաջին իսկ օրվանից մշտապես պահանջել է իր վերաբերյալ քննվող քրեական գործով դռնբաց և հրապարակային դատաքննության անցկացում` «հանրությանը իրեն ներկայացված մեղադրանքի մերկությունը և դատավարության ընթացքում տեղի ունեցող ապօրինություններն ի ցույց դնելու համար»։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
2021 թվականի սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին, ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Լրահոս
0