00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ ներկա կլինեն ՀԱՊԿ զորավարժություններին

© Sputnik / Viktor Tolochko / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Մարտական եղբայրություն-2023» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի սկզբին Բելառուսի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը «Մարտական եղբայրություն-2023» առաջիկա զորավարժություններին դիտորդի կարգավիճակով հրավիրել է մի շարք պետությունների ներկայացուցիչների: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ զորավարժություններին ներկա կլինեն դիտորդներ Չինաստանից, Իրանից, Սաուդյան Արաբիայից և Մոնղոլիայից:

Սիդորովը չի բացահայտել զորավարժությունների ծրագիրը, սակայն ընդգծել է, որ էական ուշադրություն է դարձվելու ավիացիոն բաղադրիչին և, մասնավորապես, մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: Խաղարկվելու են նաև պայմանական հակառակորդի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման սցենարները:

Սեպտեմբերի 1-6-ը Բելառուսի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը։ Դրա շրջանակում նախատեսվում է համատեղ և հատուկ զորավարժությունների անցկացում։ Մասնավորապես, «Փոխգործակցություն-2023» զորավարժության ընթացքում կմշակվեն Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառումը ՀԱՊԿ արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար:
Հետախուզության ստորաբաժանումները կգործարկվեն «Որոնում-2023» զորավարժության շրջանակում, «էշելոն-2023» զորավարժության ընթացքում կմշակվեն ուժերի և նյութատեխնիկական ապահովման միջոցների գործողությունները:
Արևմուտքը չպետք է անհանգստանա Բելառուսում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններից. Լուկաշենկո
«Արգելապատնեշ-2023» հատուկ վարժանքի ընթացքում կստեղծվի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ ձևավորում:
Պատասխանելով Sputnik գործակալության համապատասխան հարցին՝ Սիդորովն ընդգծել է, որ զորավարժությունների անցկացման ընթացքում հակառակ կողմը, տվյալ դեպքում՝ արևմտյան երկրները, միշտ ավելի ակտիվ է հետախուզություն իրականացնում։ ՀԱՊԿ-ում դա զգում և վերահսկում են։ Սա ավելի շատ վերաբերում է ռադիոտեխնիկական հետախուզությանը՝ տիեզերական հետախուզության միջոցների կիրառմամբ։ Նրանք նույնպես ձգտում են ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ զորավարժությունների, մասնակիցների քանակի, ուժերի և միջոցների մասին։
ՀԱՊԿ-ն էլ իր հերթին կձգտի վերահսկել հակառակ կողմին՝ ավելի մեծ խորությամբ, քան Բրեստի մարզի տարածքը, որտեղ, ըստ էության, կանցկացվեն զորավարժությունները։
Գեներալի խոսքով՝ զորավարժություններին կներգրավվի ավելի քան 2,5 հազար զինծառայող, որից մոտ 300 զինծառայող կներգրավվի ռուսական կողմից: Ընդհանուր առմամբ օգտագործվելու է շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա։
Հավելենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանը չի մասնակցելու զորավարժություններին։
Լրահոս
0