https://arm.sputniknews.ru/20230828/aznavuri-tsnndjan-100-amjakin-nvirvats-hushardzani-37-hajtesqiz-e-nerkajacvel-qvearkutjan-64969120.html
Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշարձանի 37 հայտ–էսքիզ է ներկայացվել քվեարկության
Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշարձանի 37 հայտ–էսքիզ է ներկայացվել քվեարկության
Sputnik Արմենիա
Հուշարձանի 37 հայտ–էսքիզ կներկայացվեն նաև հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը։ 28.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-28T10:51+0400
2023-08-28T10:51+0400
2023-08-28T11:00+0400
շառլ ազնավուր
արձան
երևանի քաղաքապետարան
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1169/72/11697295_0:0:3070:1726_1920x0_80_0_0_2366a8df7bf106a65d75f2bb95dea413.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հանրության դատին է հանձնել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշարձանի 37 հայտ–էսքիզ։ Տեղեկությունը հրապարակված է քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում։Քաղաքացիները կկարողանան քվեարկել մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14։00-ն։Առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում` հանձնաժողովի երկու անդամի քվեարկության «կողմ» ձայնի չափով:Քվեարկել կարող եք այստեղ։Ընտրությունը կատարվելու է հետևյալ կերպ` 50%-ով հաշվի կառնվի մասնագիտական կարծիքը, իսկ մյուս 50%-ով` քաղաքացիներինը։Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին` արտիստների ընտանիքում` հայրը երգիչ էր, մայրը` դերասանուհի։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, հասարակական գործիչն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թ.–ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն։Շանսոնյեն մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1169/72/11697295_37:0:2768:2048_1920x0_80_0_0_938b499e76ff00a1e42355510cef562e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ ազնավուր, արձան, երևանի քաղաքապետարան, քվեարկություն
շառլ ազնավուր, արձան, երևանի քաղաքապետարան, քվեարկություն
Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշարձանի 37 հայտ–էսքիզ է ներկայացվել քվեարկության
10:51 28.08.2023 (Թարմացված է: 11:00 28.08.2023) Հուշարձանի 37 հայտ–էսքիզ կներկայացվեն նաև հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հանրության դատին է հանձնել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշարձանի 37 հայտ–էսքիզ։ Տեղեկությունը
հրապարակված է քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
Քաղաքացիները կկարողանան քվեարկել մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14։00-ն։
«Հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն նաև հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ»,– ասված է հաղորդագրությունում։
Առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում` հանձնաժողովի երկու անդամի քվեարկության «կողմ» ձայնի չափով:
Քվեարկել կարող եք
այստեղ։Ընտրությունը կատարվելու է հետևյալ կերպ` 50%-ով հաշվի կառնվի մասնագիտական կարծիքը, իսկ մյուս 50%-ով` քաղաքացիներինը։
Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին` արտիստների ընտանիքում` հայրը երգիչ էր, մայրը` դերասանուհի։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, հասարակական գործիչն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թ.–ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն։
Շանսոնյեն մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։