https://arm.sputniknews.ru/20230827/qervobjany-iranakan-kvoghmi-het-qnnarkel-e-parsic-tsvocic-sev-tsvov-bernapvokhadrumneri-harcer-64957135.html
Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր
Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձել են նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցերին: 27.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-27T14:13+0400
2023-08-27T14:13+0400
2023-08-27T14:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1b/64955520_0:0:1280:721_1920x0_80_0_0_85494c2d155f8816d7ca4cd115c5b2df.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։«Կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը»,–նշված է հաղորդագրության մեջ:Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։Քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին։Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներն էր քննարկել Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1b/64955520_112:0:1176:798_1920x0_80_0_0_4c8e01ad4195518c9233c0735c891f6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, վահան քերոբյան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, վահան քերոբյան
Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր
Հանդիպման ընթացքում կողմներն անդրադարձել են նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցերին:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին։
Ավելի վաղ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներն էր քննարկել Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։