Ուկրաինայի ԶՈւ–ն Բելգորդում գյուղ է գնդակոծել կասետային արկերով. 4 վիրավոր կա
12:57 26.08.2023 (Թարմացված է: 14:32 26.08.2023)
© Photo : Губернатор Белгорода ГладковՈւկրաինայի զինված ուժերի գնդակոծման հետևանքները
© Photo : Губернатор Белгорода Гладков
Բաժանորդագրվել
Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Վալույսկի օկրուգի Ուրազովո գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորում է ստացել 4 խաղաղ բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
© Photo : Губернатор Белгорода ГладковՈւկրաինայի զինված ուժերի գնդակոծման հետևանքները
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծման հետևանքները
© Photo : Губернатор Белгорода Гладков
«Ուկրաինայի ԶՈւ–ն «Գրադով» գնդակոծել է Վալույսկի օկրուգի Ուրազովո գյուղը։ Կասետային արկերն ընկել են մասնավոր տների և գյուղատնտեսական խանութի տարածքի վրա։ Նախնական տվյալներով` 4 տուժած կա. երեք տղամարդ և մեկ կին։ Բոլորի վնասվածքները բեկորային են», – Telegram–ում նշել է Գլադկովը։
© Photo : Губернатор Белгорода ГладковՈւկրաինայի զինված ուժերի գնդակոծման հետևանքները
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծման հետևանքները
© Photo : Губернатор Белгорода Гладков
Նրա խոսքով` շտապօգնության բրիգադները տուժածներին տեղափոխել են Վալույսկիի կենտրոնական հիվանդանոց, բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նրանց։
«Մի քանի բնակելի տուն և մեքենաներ են վնասվել։ Օպերատիվ և վթարային ծառայությունները դեպքի վայրում են, նրանք շրջում են տներով», – հավելել է մարզպետը։
Նշենք, որ Ուրազովո գյուղը գտնվում է Վալույկի քաղաքից 15 կմ դեպի հարավ և 12 կմ Ուկրաինայի սահմանից դեպի հյուսիս։