00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեփանակերտը ժամանակավոր կանգառ է Երևանի ճանապարհին. Միքայել Մինասյանը հոդված է գրել

© Photo : Facebook / Mikayel Minasyan Միքայել Մինասյան
 Միքայել Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2023
Բաժանորդագրվել
Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը վերլուծել է հայոց պետականության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև նշել դրանց հաղթահարման ուղիները:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայկական հարցն ունի դիվանագիտական լուծում, սակայն դեռ ոչ այսօր։ «Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ» վերտառությամբ իր վերլուծությունը Վատիկանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
«Լուծումն իսկապես մեկն է. պետք է դադարենք կռվել իրար դեմ, պետք է լռեցնենք հայկական ինքնությունը դավաճանածներին՝ բացելով պատուհան հայկական հարցի դիվանագիտական լուծման համար»,– գրել է նա։
Հոդվածում ներկայացնելով իր մոտեցումները Հայոց պետականության ապագայի վերաբերյալ` Մինասյանը փորձում է վերլուծել հայկական հարցի ստուգաբանությունը՝ նշելով, որ այն առաջացել է Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև 1878 թ. Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքումից, որը վերջ դրեց ռուս-թուրքական հերթական պատերազմին։
Հայկական հարցի էությունը, Մինասյանի կարծիքով, հայ ժողովրդի՝ իր պատմական հողում ապրելու և զարգանալու իրավունքի մեջ է։ Տարբեր ժամանակներում հարցը փորձել են տարբեր կերպ լուծել, սակայն արդեն 150 տարի է` այն մնում է արդիական՝ սկսած Սան Ստեֆանոյից մինչև Ստեփանակերտ։ Քաղաքական գործիչը որոշակի սիմվոլիզմ է տեսնում նրանում, որ հայկական հարցը պահպանվում է Սուրբ Ստեփանոսի անունը կրող երկու քաղաքների միջև` պատմական «միջակայքում»։
Մինասյանը կարծում է, որ 150 տարվա ընթացքում չեն փոխվել ո՛չ թշնամիների ծրագրերը, ո՛չ էլ հայկական հարցի էությունը։
«Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան». բողոքի ակցիա Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Արցախի
Ըստ նրա` փոխվել է միայն աշխարհագրությունը։ Բայց մի փոփոխություն էլ կա. հեղինակի տեսանկյունից`ի հայտ են եկել նոր հայեր, որոնք այդպիսին են համարվում միայն իրենց ծագմամբ, բայց չունեն ազգային ինքնագիտակցություն, հիշողություն, ազգային արժանապատվության զգացում: Նախկին դեսպանը նրանց անվանում է «հայախոս», քանի որ հայության հետ նրանց կապում է միայն լեզուն։ «Հայախոսների» դեմ էլ Մինասյանը կոչ է անում պայքարել՝ համարելով, որ այդ «հայախոսները» թեև չեն լուծում Հայաստանի թշնամիների խնդիրները՝ պատմական հիշողության և գիտակցության բացակայության պատճառով, բայց գրեթե նույնքան վտանգավոր են։
Նախկին դիվանագետը համոզված է, որ հենց այս «հայախոսներն» էլ քանդում են Հայաստանը ներսից։
«Հայերը պայքարում են հայի ինքնության պահպանման համար յուրաքանչյուրն իր մեթոդներով՝ պատերազմով, խաղաղությամբ, բանակցություններով։ Իսկ «հայախոսները» պայքարում են հայերի դեմ։Նրանք չեն կարծում, որ դրսում թշնամիներ ունեն։ Հայերն անընդհատ ամաչում են գովազդել այդ ներքին պայքարը, ինչի հետևանքով «հայախոսներն» օբյեկտիվորեն շատացել են, կամ առնվազն նրանց ձայներն ավելի են բարձրացել»,– գրում է Մինասյանը։
Իրավիճակից ելքը նա տեսնում է հայերի համախմբման մեջ, որոնք պետք է լռեցնեն «հայախոսներին»։ Պետք է համախմբվել՝ անկախ քաղաքական հայացքներից, ճամբարներից, դավանանքից, բնակության վայրից և այլն։
Մինասյանը հայկական հարցի հայանպաստ լուծումը տեսնում է բացառապես այդ համախմբման մեջ։ Հակառակ դեպքում, ըստ նրա, վտանգ կա վերադառնալ ստատուս քվոյին, որը ստեղծվել է 150 տարի առաջ Սան Ստեֆանոյում, և որը չի ավարտվի ո'չ Ստեփանակերտով, ո'չ Գորիսո'վ, ո'չ Ջերմուկով։
Փաշինյանը դարձել է թշնամական պետության մտադրությունների փոխանցողը. Սուրեն Սուրենյանց
Մինասյանը կարծում է, որ Ստեփանակերտն ընդամենը ժամանակավոր կանգառ է Երևանի ճանապարհին՝ դրանով իսկ ակնարկելով, որ Հայաստանի հակառակորդները հստակ խնդիր են դրել ոչնչացնել ՀՀ պետականությունը:
Լրահոս
0