https://arm.sputniknews.ru/20230826/kangnecreq-adrbejanakan-agresian-bvoghvoqi-akcia-lvos-anjelesum-i-pashtpanutjun-arcakhi-64914995.html
«Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան». բողոքի ակցիա Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Արցախի
«Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան». բողոքի ակցիա Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Արցախի
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները պահանջում են կազմակերպել օդային ճանապարհով մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղ: 26.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-26T11:42+0400
2023-08-26T11:42+0400
2023-08-26T11:42+0400
բողոքի ակցիա
արցախ
լոս անջելես
ամն
հայ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64914749_0:0:1150:647_1920x0_80_0_0_db6500757ec415797b73a7643d4b9172.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության: Տեղեկությունը հայտնում է Alpha News–ը։Բողոքի ակցիան մեկնարկել է հոգևոր հայրերի օրհնությամբ և ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։Բողոքի ակցիային հաջորդել է երթը, որի ժամանակ մասնակիցները կոչ են արել և պահանջել Արցախի բնակչության համար ապրանքների առաքումը կազմակերպել օդային տրանսպորտով:Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «120 000 մարդ շրջափակման մեջ է», «Կանգնեցրե՛ք հայոց երկրորդ ցեղասպանությունը», «Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան», «Ես Արցախի կողքին եմ հանուն Արցախի», «Բացե՛ք Արցախը» գրություններով ցուցապաստառներ:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լոս անջելես
ամն
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64914749_117:0:980:647_1920x0_80_0_0_88e67d5e16d6a33c860e9ba9cad4bc23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, արցախ, լոս անջելես, ամն, հայ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լաչինի միջանցք
բողոքի ակցիա, արցախ, լոս անջելես, ամն, հայ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լաչինի միջանցք
«Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան». բողոքի ակցիա Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Արցախի
Ակցիայի մասնակիցները պահանջում են կազմակերպել օդային ճանապարհով մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղ:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության: Տեղեկությունը հայտնում է
Alpha News–ը։
Բողոքի ակցիան մեկնարկել է հոգևոր հայրերի օրհնությամբ և ՀՀ օրհներգի հնչյունների ներքո։
Բողոքի ակցիային հաջորդել է երթը, որի ժամանակ մասնակիցները կոչ են արել և պահանջել Արցախի բնակչության համար ապրանքների առաքումը կազմակերպել օդային տրանսպորտով:
Երթի մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «120 000 մարդ շրջափակման մեջ է», «Կանգնեցրե՛ք հայոց երկրորդ ցեղասպանությունը», «Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան», «Ես Արցախի կողքին եմ հանուն Արցախի», «Բացե՛ք Արցախը» գրություններով ցուցապաստառներ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։